ՔԱՅԼԵՐԻՍ համար ինձ կներեք, Արցախում արյուն տված տղեք… Ախ՜,Աստված ջան,Նոր տարվա շեմին հին դարդով եղանք հենց լացելիս…

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, իսկ հոլովակին կից գրել է.

Авет Барсегян госпитализирован - Gisher News

«Գոյության համար պայքարը բախտն է հայերիս,Ի՞նչ արժե դա գիտենք միայն ես ու հայելիս…
Լինելու համար գոռոցը,սիրվելու համառ զոռոցը,անմեղ մանուկի զռռոցը,անօրոր ցուրտ օրորոցը…օրացույցի պարանոցը ՝մերկ երջանկության օրերը ցավերի,ցավերիս…
գիտենք անգիր, անխոս, անկիրթ ՝Ես ու հայելիս:
-Վայելի՛ր,ասում է մեկը,
Վա՜յ,էլի՞ սպասում է մեկը,
Հայելի՛,կամ դու ես թեքը,կամ ուղեղը իմ:
Հա՛յ,էլի անցյալ սխալները ՝քո դեմքի չանցնող խալերը ,երևում են,Վերևում են շփոթել,թերի մի ճակատագիր են գրանցել…
Ների՛ր,ինձ ներիր,որ քեզ եմ մեղադրում էլի,մեղք չունես ,անհոգ իմ հայելի,
դու միշտ նույնն ես,
քեզ նայողն՝ուրիշ,
մեկը՝սխալ մեղքով,իսկ մյուսը՝ճիշտ:
Ու այսօր դարձել ես ինձ ընկեր՝մոտ,լսող,անխոս ու սիրելի:ՏԵՂ ունե՞ս քո մեջ,իմ հայելի,գամ ,ապրեմ,որ չդառնամ էլի անիմաստ զուր զոհը գայլերի…

Общественное телевидение
ՔԱՅԼԵՐԻՍ համար ինձ կներեք, Արցախում արյուն տված տղեք,
Ինձ նայում եմ՝խեղճ ու զզվելի,
Դու՛ փակիր աչքերդ հայելի,որ չարտացոլես այս ատելի իրականությունն ու ինձ հանկարծ:
Ախ՜,Աստված ջան,Նոր տարվա շեմին հին դարդով եղանք հենց լացելիս՝
ՀայաստանԱրցախը,թշնամին,հայի կեղտը,Ես ու հայելիս»:

Понравилась статья? Поделиться с друзьями: