Երեխայիս ու իր հոր միջև կապ չկա… ինչու է Ալինա Ավետիսյանն արտասվում եթերում

Օրեր առաջ Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրը դերասանուհի Ալինա Ավետիսյանն էր, ով առաջին անգամ պատմեց իր անձնական կյանքի մասին:

Ալինան 10-ը տարի առաջ ամուսնալուծվել է ու իր միակ երեխային մեծացնում է միայնակ: Դերասանուհու խոսքով երեխայի կողքին հայր պետք է լինի, կամ ընդհանրապես չլինի ու պետք է երեխային ազատել ծնողների խեղաթյուրված հանդիպումներից: Այդ պատճառով էլ այսօր երեխան կապ չունի հայրիկի հետ:

Ալինան զրուուցի ընթացքում անկեղծացավ ու նշեց, որ երկրորդ անգամ ամուսնանալու տրամադրվածություն չունի ու չի նկատում, թե ինչ է կատարվում իր շուրջը, սակայն կյանքը շարունակվում է ու երբեք չենք կարող հասկանալ, թե ինչ է մեզ սպասվելու առաջիկայում:

Խոսելով իր սռեղծագործական կյանքի մասին Ալինան արտասվեց եթերում ու անկեղծացավ, որ իր կյանքի անկատար երազանքներից մեկն էլ եղել է թատրոնի բեմում հայտնվելն ու այնտեղից ելույթ ունենալը:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։