Ռուբեն Վարդանյանը հրապարակեց այն մարդկանց անունները, ովքեր օգտվում են Արցախում ստեղծված իրավիճակից

ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս ներկայացնել իրավիճակը շրջափակված Արցախում:

«Բացի հրատապ հարցերից, անում ենք նաև սիստեմատիկ աշխատանք, որը պետք է փոխի մեր կյանքը: Ընդհանուր վիճակը նորմալ է, իհարկե, հարցեր կան, փորձում ենք լուծել: Ունենք կանխիկի հետ կապված խնդիրներ, կոչ ենք անում քարտերը օգտագործել:

Այն խանութները, որոնք չունեն տերմինալներ, կստանան: Տեղի են ունենում հանդիպումներ համայնքներում:

Այսօրվանից սկսելու եմ ասել այն մարդկանց մասին, որոնք չեն կատարում մեր ընդունած օրենքները: Առաջին օրը տվեցինք հնարավորություն, որ ուղղեն սխալները, այսուհետ հրապարակելու ենք այն մարդկանց անունները, ովքեր հնարավորությունները ճիշտ չեն օգտագործում, այլ օգտվում են իրավիճակից»,-ասել է նա:

Տեսանյութը ստորև

Понравилась статья? Поделиться с друзьями: