Աստղագուշակ դեկտեմբերի 19-ից 26-ի համար․․․
ԽՈՅ
Կուզենաք վճռական գործել, նախաձեռնող լինել գործերում, միաժամանակ մի քանի առաջադրանք լուծել: Անսովոր գաղափարներ շատ կունենաք,որոնք էլ կուզ ենաք անհապաղ իրագործել: Սակայն կարևոր կլինի չշտապելը:Հաջողության հասնելուն կօգնեն միայն լավ մտածված արարքները: Իրավիճակից գլուխ հանելու, ամեն ինչ կշռադատելու համար ժամանակ է պետք գալու: Կողքից ճնշումներին մի տրվեք, շրջապատողների տված ամեն խորհրդի էլ մի հետևեք: Իսկ ահա ինտո ւիցիայի հուշումներն աշխատեք ուշադիր լսել:Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը,լարված պահեր հավանական են շաբաթվա առաջին կեսին: Աշխատեք ուրիշների գործերին չխառնվել, եթե դրա անհրաժեշտությունը չկա, և հնարավորինս նրբանկատ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Ինչ քան շաբաթվա վերջը մոտենա, այնքան ավելի բարդ կլինի գործերի վրա կենտրոնանալը: Շեղվելու առիթներ էլ հաճախ կլինեն: Հավանական են հաճելի ուղևոր ություններ, հետաքրքիր միջոցառումներ: Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք. միասին դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:
ՑՈՒԼ
Հանգստություն պահպանելը սովորականից բարդ է լինելու: Այս շաբաթ դուք շատ զգայուն կլինեք: Նույնիսկ աննշան պատահարները կարող են լուրջ թվալ, իսկ ինչ-որ մեկի չմտածված խոսքերը երբեմն շատ կխոցեն: Սա հատկապես նկատելի կլինի շաբաթվա առաջին օրերին: Աշխատեք այդ հատվածում լուրջ որոշում ներ չընդունել. դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին, և՛ կյանքի մյուս ոլորտներին: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք. շուտով շատ բաներ իրենց տեղը կընկնեն, կասկածները կմնան անցյալում, դրանց փոխարինելու կգա որոշակիությունը:Գումարի հետ հեշտ հարաբերութ յունների մեջ չեք լինի. դուք մեկ չափազանց թեթևամիտ ու վատնող կլինեք, մեկ էլ հակառակը՝ անտեղի խնայող: Այստեղ լավ է չշտապեք: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք: Արժե զգուշանալ, եթե ինչ-որ մեկը ձեզ ոսկե սարեր խոստանա: Դուք գումար աշխատելու հնարավորություն անպայման կունենաք, բայց սկզբում դա փոքր գումար է լինելու և երկնքից էլ չի ընկնելու. դուք պիտի շատ աշխատեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Շաբաթվա առաջին կեսին հաճախ եք աչքի առաջ լինելու և հաճախ եք միջոցառումների մասնակցելու. նույնիսկ շատ ավելի հաճախ, քան կուզենայիք: Աշխատեք չհոգնել: Երբեմն պետք կլինի կարճ ժամանակ մենակ մնալ, վերականգնել ուժերը, և տրամադրությունն անմիջապես կլավանա:Շաբաթվա երկրորդ կեսին գործեր շատ կունենաք: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ այն առաջադրանքներին, որոնք լուծված էիք համարում: Աշխատեք ձեզ հարմար ռիթմով գործել, թույլ մի տվեք, որ շրջապատողները շտապեցնեն ձեզ:Աշխատանքին վերաբերող շատ հարցեր կքննարկվեն ոչ ֆորմալ միջավայրում: Դուք կկարողանաք ճիշտ տոն ընտրել, անկաշկանդ զրույց վարել մեկի հետ, ում աջակցությունը կուզենայիք ստանալ: Չի բացառվում՝ համագործակցության առաջարկ ստանաք: Պատասխանի հարցում մի շտապեք. ամեն ինչ հանգիստ մտածեք, ձեզ կսպասեն: Անձնական հարաբերություններում խնդիրներ շաբաթը չի բերի: Մտերիմների հետ լեզու գտն ելը նախկինից հեշտ է լինելու, նոր ծանոթների հետ շփումներն էլ հաճելի կլինեն:
ԽԵՑԳԵՏԻՆ
Փիլիսոփայորեն տրամադրվեք, աշխատեք հանգիստ վերաբերվել այն ամենին, ինչ կբերի այս շաբաթը: Պրովոկացիաներին մի տրվեք, թույլ մի տվեք, որ շրջապ ատողները հանեն ձեզ հավասարակշռությունից: Դուք շատ զգայուն կլինեք ուրիշների զգացմունքների հանդեպ, կարող եք վարակվել ուրիշի տագնապայնությ ամբ, նյարդայնությամբ կամ կասկածամտությամբ: Մտքերից, ապրումներից ու ցանկություններից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք գալու: Շաբաթը շատ բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների, ինչպես նաև հումանիտար գիտություններն ուսումնասիրելու համար: Դուք կարող եք պատասխաններ գտն ել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերին, նոր բան իմանալ ոչ միայն ուրիշների, այլև ձեր մասին:Ուշադրություն դարձրեք ձեր առողջությ անը, հիմա դա շատ կարևոր կլինի: Օրերն այնպես ծրագրեք, որ հանգստանալու, մի փոքր զբոսնելու հնարավորություն լինի: Ինքնազգացողության վրա վատ կանդրադառնա նաև քնի պակասը: Աշխատեք երեկոները չնվիրել բարդ ու հոգնեցնող գործերին, շաբաթվա երկրորդ կեսին էլ տհաճ զրույցներ չվարել:
ԱՌՅՈՒԾ
Այս շաբաթ և՛ ձեր, և՛ շրջապատողների համար օգտակար կլինեն ձեր դիվանագիտական տաղանդները: Հենց դուք կկարողանաք պայմանավորվել նրանց հետ, ում հետ առաջ ընդհանուր լեզու չեք գտել, հեշտությամբ կհարթեք կոնֆլիկտները, ազդեցիկ համախոհներ կգտնեք: Ինտուիցիան կհուշի, թե որ տեղեկատվությամբ արժե կիսվել շրջապատողների հետ, իսկ որն է պետք դեռ գաղտնի պահել:Բազում պիտանի հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կլինի: Դուք անմի ջապես կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ աշխատանքի մեջ, կվերլուծեք ուրիշի փորձն ու դրանից ճիշտ եզրահանգումներ կանեք: Այդ ամենը կօգնի շաբաթվա վերջին ճիշտ որոշումներ ընդունել, որոնք կվերաբերեն բիզնեսին, գործնական ոլորտին ու ֆինանսներին:Այս շաբաթ ամենամտերիմների համար ձեր ուշադրությունն ու հոգատարությունը շատ կարևոր կլինեն: Եթե ինչ-որ մեկին օգնելու խոստում եք տվել, աշխատեք պահեր ձեր խոսքը, մի խախտեք պայման ավորվածությունները: Դա թույլ կտա խուսափել վիրավորանքներից ու շփման մեջ լարված պահերից:
ԿՈՒՅՍ
Շաբաթը շատ լավ կդասավորվի, եթե դուք որոշեք հրաժարվել գործողությունների սովորական մեթոդից,խախտել իրադարձությունների սովորական ընթացքը: Փո րձարկումներ արեք, նպատակին տանող նոր ուղիներ փնտրեք: Ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը և՛ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում: Դուք կզարմանաք, թե որքան մարդ է պատրաստ արձագանքել ձեր առաջարկներին, աջակցել ձեր անսովոր գաղափարները, ինչ-որ հարցում ընդառաջել:Հավանական են հանդիպումներ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Դուք կզարմանաք, թե ին չքան լավ են ձեզ հասկանում նոր ծանոթները: Հաճախ նրանց հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, քան մտերիմների հետ: Հնարավոր է ռոմանտիկ հարաբեր ությունների սկիզբ: Դրանք արագ կզարգանան, և շատ շուտով կգա ընդհանուր ապագայի մասին զրուցելու ժամանակը:Սովորեք, ցանկացած հնարավորություն օգտագործեք ինֆորմացիա ստանալու համար: Այն, ինչ կիմանաք այս շաբաթ, ձեզ անպայման պետք կգա: Ծանոթների փորձը ձեզ օգտակար կլինի. վատ մի զգաց եք հարցեր տալուց:
ԿՇԵՌՔ
Շաբաթվա սկիզբը խաբուսիկ թեթև կլինի: Կթվա, թե դուք հաջողությունից բառացիորեն մի քանի քայլ հեռավորության վրա եք, իսկ կարևոր նպատակներին կա րելի է հասնել առանց դրա համար ջանքեր գործադրելու: Բայց այդպես հեշտ չի լինելու: Դուք կխուսափեք զուր հույսերից ու հիասթափություններից, եթե գործնական տրամադրվեք, պատրաստ լինեք ուզածին հասնելու համար աշխատել:Արժե զգույշ լինել շփումներում: Շատերը կփորձեն շահել ձեր վստահությունն ու համակրանքը, բայց այդ ամենն ամենալավ մտադրություններով չեն անի: Այնպես որ, մի շտապեք կիսվել գաղտնիքներով, համաձայնել կասկածելի առաջարկ ներին կամ աջակցել անվստահելի գաղափարները:Շաբաթվա երկրորդ կեսը այլ՝ ավելի հանգիստ ու հասարակ կլինի: Դուք կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտ րոնանալ հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել: Շատ Կշեռքների համար այդ հատվածում շատ կարևոր կլինեն անձնական հարաբերություններն ու մտերիմների հետ շփումները: Կհաջողվի փոխհասկացողության հասնել, հուզական աջակցություն ձեռք բերել, որի կարիքը վերջերս շատ էիք զգում: Դուք ձեզ ավելի հան գիստ ու ինքնավստահ կզգաք:
ԿԱՐԻՃ
Շաբաթը դրական փոփոխություններ է խոստանում գործնական ոլորտում:Դա հարմար ժամանակ է լինելու աշխատանքի մեջ նախաձեռնող լինելու, լրիվ նոր գործ ստանձնելու համար: Դուք հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնք նախկինում համարյա անհույս էին թվում: Հիշեք, որ մենակ գործելը պարտադիր չէ, քանի որ ձեր կողքին կլինեն ձեր գաղափարներն աջակցելու, մտածածն իրագործելուն օգնելու պատրաստ մարդիկ: Ընդհանուր հոգսերը ձեզ շատ կմտերմացնեն, և դուք անպայման կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում բացառապես ֆորմալ հարաբերությունների մեջ էիք: Հետևեք, որպեսզի ձեր փաստաթղթերը կարգին լինեն: Դա հատկապես կարևոր կլինի այն Կարիճների համար, որոնք ուղևորություններ են ծրագրել. վտա նգ կա, որ դրանք կփչանան փոքրիկ սխալի պատճառով: Նրանք, ովքեր պիտի դիմեն պետկազմակերպություններին, պետք է նկատի ունենան, որ ցանկացած հարցի լուծում կարող է ձգձգվել, այնպես որ՝ լավ է մինչև վերջին պահը չձգձգեք:Կուրախացնեն հին ընկերների, մտերիմների և ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ շփումները: Այստեղ հավանական են և՛ անակնկալներ, և՛ անսպասելի նվերներ, և՛ առաջարկներ, որոնց հաճույքով կհամաձայնեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Լուրջ եղեք: Հենց դա թույլ կտա հաջողության հասնել, հաղթահարել հնարավոր դժվարությունները: Ամեն անգամ ինքնուրույն որոշումներ ընդունելու և դրանց հետևանքների համար պատասխանատվություն վերցնելու ցանկություն չեք ունենա, բայց իրավիճակը դա է պահանջելու: Օգնության կհասնեն փորձն ու ինտուիցիան. դուք լուրջ սխալներ չեք անի, իսկ փոքրիկ թերացումները ժամանակին կնկատեք:Եթե կենտրոնանաք աշխատանքի վրա, ապա ոչ միայն գլուխ կհան եք կոնկրետ խնդիրներից, այլև որոշակի մասնագիտական աճի կհասնեք: Հետաքրքիր հնարավորություններ կստեղծվեն նրանց համար, ովքեր վերջին ժամանակ ներս մտածում էին գործունեության ոլորտը փոխելու, իրենց նոր ոլորտում փորձելու մասին:Իսկ այն Աղեղնավորները, որոնց համար յուրահատուկ կարևոր են անձնական հարաբերությունները, ժամանակին նախաձեռնող կլինեն: Դա թույլ կտա վերջ տալ տարաձայնություններին ու թյուրըմբռնմանը, մանր վեճերի շարքին, որոնք բոլորին են վշտացրել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Անսպասելի բարդ ու խճճված կլինի այն, ինչն առաջ ձեզ պարզ է թվացել: Հենց այդ պատճառով էլ շաբաթվա առաջին օրերին հուզումներն ու տագնապները շատ կլինեն: Կվշտացնի այն, որ ձեր ապրումներն ամեն անգամ հասկանալի չեն մտերիմների համար: Ցավոք, շաբաթվա առաջին կեսին հազիվ թե կարողանաք անկեղծորեն ու հանգիստ ամեն ինչի մասին զրուցել: Բայց ավելի ուշ հարմար պահը կգա, և դուք կզգաք, որ հարաբերությունները հարթվում են:Շաբաթվա կեսը պատասխաններ կբերի ձեր աշխատանքին և մասնագիտական ծրագրերին վերաբերող լուրջ հարցերին: Չի բացառվում՝ ձեզ համագործակցություն առաջարկեն այն մարդիկ, որոնց գործունեությունը ձեզ նախկինում շատ է հետաքրքրել: Կարևոր կլինի համոզվելը, որ ձեզ իսկապես շահավետ պայմաններ են առաջար կում: Չարժե հավատալ բոլոր խոստումներին ու վստահել առաջին տպավորությանը:Շաբաթվա վերջը անսովոր նորությունների ու ոգեշնչող լուրերի ժամանակ է լինելու: Դրանց շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա, դուք ուժերի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք կարևոր որոշումներ ընդունելուն, ինչ-որ բան ձեր կյանքում փոխելուն:
ՋՐՀՈՍ
Վատ չի լինի, եթե այս շաբաթ կենտրոնանաք ֆինանսական հարցերի լուծման վրա: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, փոխարենը հաջող գործարքներ կնք ելու, եկամուտների նոր աղբյուր գտնելու, շահավետ գնումներ անելու շանս կունենաք: Եթե վերջին ժամանակներս մտածում էիք նոր աշխատանք գտնելու մա սին, ապա հիմա կարող եք այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր անել: Աստղերը շատ բարյացակամ կլինեն հենց այն Ջրհոսների հանդեպ, որոնք ձգտում են իրե նց աշխատանքի համար մեծ պարգևատրում ստանալ, այլ ոչ թե նրանց, ում հետաքրքրում են նոր պարտականությունները, հասարակական ճանաչումն ու ինքնաիր ացումը:Էներգիա սովորականից շատ կունենաք, այնպես որ՝ նույնիսկ շատ մեծ ծանրաբեռնվածության դեպքում կարող եք չվախենալ գերհոգնածությունից: Սա կայն աշխատեք բոլոր դեպքերում հանգստի համար ժամանակ գտնել, հակառակ դեպքում շուտով կարող եք ուժասպառ լինել ու հիվանդանալ: Մի մոռացեք նաև ոչ պարտադիր, բայց հաճելի ու ոգեշնչող գործերին, օրինակ՝ ձեր նախասիրությանը ուշադրություն դարձնելու մասին:Բաց մի թողեք հետաքրքիր միջոցառու մների այցելելու հնարավորությունը, այնպիսի վայրերում եղեք, որտեղ կարելի է նոր ծանոթություններ հաստատել: Չի բացառվում, որ հենց այս շաբաթ առաջին անգամ հանդիպեք մարդկանց, որոնք շուտով ձեր իսկական ընկերները կդառնան:
ՁԿՆԵՐ
Շաբաթվա սկզբին շատ բաների մասին պիտի մտածեք: Այդ հատվածում ձեզ կզբաղեցնեն ուրիշներին շատ քիչ հետաքրքրող հարցերը: Այնպես որ՝ դրանց պատասխ աններ գտնելու հարցում օգնականներ չեք ունենա: Բայց դուք ինքներդ էլ ամեն ինչից գլուխ կհանեք, թեկուզ՝ ոչ միանգամից: Անսպասելի պետք կգան շատ վաղուց ձեռք բերած գիտելիքները: Օգտակար կլինեն այն գաղափարները, որոնք նախկինում կյանքի կոչել չի ստացվել: Հիմա դուք կրկին կվերադառնաք դրա նց ու շուտով կիրագործեք մտածածը, չնայած՝ ոչ այնպես, ինչպես նախկինում էիք ծրագրել:Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան շատ կլինեն հաճելի անակնկալներն ու լավ նորությունները, ինչպես նաև նոր հնարավորությունները: Ձեզ նախկինում զբաղեցնող կասկածներին փոխարինելու կգա ինքնավստահ ությունը: Դուք կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, որոշակիություն կմտցնեք առաջնահերթությունների մեջ: Կհեշտանան այն մարդկանց հետ շփումները, որոնց նախկինում չէիք հասկանում: Եթե վերջին ժամանակներս ծանոթներից ինչ-որ մեկի հետ լեզու չէիք գտնում, ապա հիմա կարող եք ամեն ինչի մասին պայմանավորվել, անցյալում թողնել տարաձայնություններն ու վիրավորանքները: