Մայրաքաղաքային աղցանը համարվում է ամանորյա սեղանի համար 1 ուտեստը։ Ու առհասարակ, շատերի մոտ աղցանը ասոցացվում է Նոր Տարվա տոների հետ։ Միայն թե բոլորի տանը այն որոշակի շտկումների է ենթարկվում․ ոմանք աղցանին ավելացնում են եփած տավարի միս, ոմանք՝ հավի եփած կամ ապխտած միս, ոմանք՝ երշիկ։ Տարբերվում են աղցանները նաև վարունգի տեսակով, ու հենց այս մասին էլ կխոսենք։
Որոշ խոհարարներ վիճում են ու չեն կարողանում կողմնորոշվել, թե որն է ճիշտ․ մայրաքաղաքայինին մարինացված թե թարմ վարունգ ավելացնելը, որպեսզի չփչանա աղցանի համն ու տեսքը։
Ամանորյա աղցանի պատրաստմանը պետք է մոտենալ պրակտիկ կողմից։ Մարինացված վարունգով աղցանը ավելի երկար կպահպանվի սառնարանում՝ քացախի շնորհիվ։ Իսկ ինչ վերաբերվում է թարմ վարունգին, մայոնեզի հետ միասին դրանք մի քանի ժամից հյութ դուրս կտան։ Այնպես որ աղցանի տեսքը պատշաճ չի լինի։
Բացի այդ մարինացված վարունգի համը ավելի լավ է համադրվում մյուս բաղադրիչների և մայոնեզի հետ՝ դարձնելով աղցանի համը ավելի սուր ու արտահայտված։
Մարինացված վարունգի կոնսիստենցիան առանձնապես չի տարբերվում մյուս բաղադրիչներից, մինչդեռ թարմ վարունգը իր պնդությամբ առանձնանում է ընդհանուր պատկերից։
Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը