Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է կարճ տեսանյութեր՝ ներկայացնելով հատվածներ իր և արցախցի աղջկա՝ Լուսիայի հետ զրույցից, որում նա ասում է՝ կարոտել է եղբորը:
Նշենք, որ Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված աղջիկն օրեր շարունակ մնացել է Սյունիքում՝ չկարողանալով Արցախ գնալ: Փոքրիկ արցախցին Սիրուշոյի որդիների հետ տոնածառն է զարդարել, իսկ ընթացքը երգչուհին հրապարակել է իր ինստագրամյան էջում: