Այս պահին աշխատում եմ շինարարական կազմակերպությունում. դերասան Արտյոմ Կարապետյանն անկեղծանում է

Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը Life Room հաղորդման հյուրն էր: starnews-ը հետևել է Արտյոմի անկեղծ հարցազրույցին: Հաղորդման ընթացքում անդրադառնալով բազմաթիվ հարցերին` խոսեց նաև այն մասին, թե ինչով է զգաղվում այս պահին:

Ի պատասխան Ամալյա Հովհաննիսյանի հարցին, թե նա այժմ ինչով է զբաղված, դերասանը նշեց.

«Ամեն ինչով, ինչ այս պահին դուր է գալիս ինձ ու որտեղ կարողանում եմ արդյունք ստանալ»:

Հաղորդավարուհու պնդմանը, թե նա իրականում խուսափում է պատասխանել այս հարցին, Արտյոմ Կարապետյանը նշեց

«Ոչ, ես չեմ խուսափում պատասխանել այդ հարցին: Ես այս պահին աշխատում եմ շինարարական կազմակերպությունում»:

Արտյոմի խոսքով` ինքը վաղ տարիքից է եղել այս ոլորտում.

«Ես շինարարության մեջ ինձ լավ եմ զգում, ես այնտեղ եղել եմ այն տարիքից, երբ ինձ հիշում եմ: Տիրապետում եմ այդ գործին, կարողանում են ինչ որ բաներ պատրաստել: Ես շինարարական հրապարակում և նկարահանման հրապարակում ինձ շատ լավ եմ զգում»:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։