11-ամյա որդուս սենյակում մի նամակ գտա․․․ Արդեն քանի օր է ուշքի չեմ գալիս․․․ Ինչ ցավալի է․․․

1 տարի անց ծնվեց մեր որդին։ Նրանից շատ այս աշխարհում ոչ մեկի չեմ սիրում։ Երբ տղաս դարձավ 2 տարեկան, ամուսինս լքեց մեզ և գնաց ուրիշ կնոջ մոտ։

Որդիս մեծացավ առանց հոր, հիմա նա 11 տարեկան է։ Մի քանի օր առաջ, երբ նա գնաց պարապմունքի, որոշեցի մաքրել նրա ննջասենյակը։ Բացեցի դարակը, որ վերցնեմ կեղտոտ հագուստը, սակայն մի նամակ գտա։ Այն կարդալուց հետո արդեն 2 օր ուշքի չեմ գալիս, անդադար արտասվում եմ․․․

Как подготовить ребенка к переводу в лицей

Նամակում գրված էր․

«Հայրիկ, դու չես պատկերացնում, թե մայրիկին քանի անգամ եմ հարցրել քո մասին։ Ես արդեն 11 տարեկան եմ, և ամեն օր ֆուտբոլի գնալիս տեսնում եմ, թե ինչպես են մյուս երեխաները գալիս հայրիկների հետ, որ ցույց տան, թե որքան լավ են խաղում, իսկ ես զուրկ եմ նման ուրախությունից։

Ամեն անգամ մարզումից տուն գնալիս մտածում եմ այն մասին, թե ինչու ես լքել ինձ, ինչու այնքան ուժ չես ունեցել, որ ինձ համար պատասխանատվություն կրես։ Ինչու՞ ես հեռացել։

Դու նույնիսկ չես պատկերացնում, թե որքան հաճախ եմ ունեցել քո կարիքը, որքան հաճախ եմ փորձել հանել քեզ մտքիցս, դու չգիտես, թե դա որքան բարդ է։

Հայրիկ, ես քո մասին գրեթե ոչինչ չգիտեմ, բայց եթե գրում եմ այս նամակը, ուրեմն ներել եմ քեզ։ Ես երևի արդեն հոգնեցրել եմ մայրիկին՝ քո մասին հարցեր տալով և այլևս չեմ ուզում անել դա, քանի որ մեր խոսակցությունից հետո մայրիկս ամեն անգամ արտասվում է։ Դու չես պատկերացնում, թե որքան լավն է իմ մայրիկը։

Ես չեմ ուզում քո մասին վատ խոսքեր ասել և մեղադրել, ես պարզապես ուզում եմ քեզ ասել, որ քո հանդեպ լցված չեմ չարությամբ։ 

Այն դատարկությունը, որ թողել ես իմ մեջ, լրացրել է պապիկս։ Ի դեպ, նա երբեք քո մասին վատ չի արտահայտվել։ Նա ինձ համար հարազատ հոր պես է եղել։

Պապիկս սովորեցրել է լինել ուժեղ, ձգտել լավին, պայքարել երազանքները իրականացնելու համար և երբեք չհանձնվել։ Հայրիկ, գուցե դու արժանի չես, որ ես քեզ այսպես անվանեմ, բայց իմացիր, որ ես քեզ ներում եմ։ Քո արարքի շնորհիվ ես ավելի ուժեղ եմ դարձել, դու ինձ սովորեցրել ես ներել։ Հույս ունեմ, որ դու երջանիկ ես և ունես նույնքան լավ ընտանիք, ինչպիսին որ իմն է։»

Обои солнце, закат, силуэты, мама, сын картинки на рабочий стол, раздел настроения - скачать

Որդիս ինձ համար միշտ երեխա է եղել, բայց հիմա հասկանում եմ, որ նա արդեն վաղուց հասուն գիտակից տղամարդ է, ով գիտի կյանքի արժեքները։ Շատ եմ հպարտանում նրանով։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։