Բացառիկ ծնունդներ… Երկար տարիներ երեխա չունեցած Յուլյա Ֆինկի որդիները 4 տարեկան են. Յուլյան ներկայացրել է նրանց

Դերասանուհի Յուլյա Ֆինկը այսօր նշում է զույգ որդիների ծննդյան 4-ամյակը: Յուլյան շնորհավորել է իր որդիներին`Մուշեղին և Լեոյին:

«Բացառիկ ու կարևոր ծնունդներ, բացառիկ ու կարևոր երկու մեծ սեր, շնորհավորում եմ, իմ 4 տարեկան ուրիշ երջանկություններ»,-նշել է դերասանուհին:

Նշենք, որ Յյուլյա Ֆինկն ու Արտյոմ Կարապետյանը տարիներ շարունակ երեխա չէին ունենում։ Զույգը գրեթե բոլոր հարցազրույցների ժամանակ խոսում էր այդ մասին։

Մայրանալուց հետո դերասանուհին դեռ չի նկարահանվել հեռուստանախագծերում, բայց ինստագրամյան էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակում:

Յուլյա Ֆինկն ու Արտյոմ Կարապետյանը համարվում են հայկական հեռուստատեսության ամենագեղեցիկ զույգերից մեկը։ Վերջիններս արդեն 10 տարուց ավել է, ինչ ամուսնացած են:

Понравилась статья? Поделиться с друзьями: