Սոնա Ռուբենյանը ցույց է տվել 1 ամսական դստերն ու նրա գեղեցիկ տորթը

Այսօր Սոնա Ռուբենյանի դստեր`փոքրիկ Մարիի 1 ամսականն էր: starnews-ի աչքից չի վրիպել, որ Սոնան և փոքրիկի մորաքույրն ու հորաքույրը հրապարակել են 1 ամսական փոքրիկի լուսանկարը, որտեղ երևում է նրա շքեղ տորթը:

«Շնորհավոր 1 ամսականդ, իմ արքայադուստր»,-այսպես է շնորհավորել Սոնան իր դստրիկին:

Նշենք, որ օրեր առաջ երգչուհի Սոնա Ռուբենյանի ծննդյան տարեդարձն էր: Starnews-ը ներկայացրել էր լուսանկարներ, որտեղ Սոնայի նորածին փոքրիկը իր գրկում էր: Սոնայի դուստրը բոդի էր հագել, որի մեջքի հատվածում գրված էր`«Happy birthday mommy»: Ահա այս կրեատիվ եղանակով Սոնայի դուստրը`Մարին «շնորհավորել էր» մայրիկին:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։