ԽՈՅԵՐ
Դուք այնքան նվիրված եք ձեր սիրելիին, որ արդեն վաղուց է, ինչ մոռացել եք ինքներդ ձեր մասին: Իհարկե, նվիրվածությունը լավ հատկանիշ է, բայց երբեմն պետք է մտածեք նաեւ ձեր մասին եւ լինեք մի փոքր եսասեր:
ՑԼԵՐ
Այսօր դուք շատ լավ զրուցակից կլինեք: Բոլոր այն մարդիկ, որոնք թանկ են ձեզ համար եւ որոնց համար դուք եք թանկ, կգան ձեզ մոտ եւ կպատմեն իրենց խնդիրներից եւ կկիսվեն ուրախությամբ: Դուք աստիճանաբար կշահեք բոլորի սերն ու հիացմունքը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին մի գաղտնիքով ձեզ հետ կկիսվի, ինչի շնորհիվ դուք ավելի շատ կհասկանաք նրան, նրա պահվածքը եւ ավելի մեծ սիրով կկապվեք նրա հետ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ոչ մի վայրկյան չի ցանկանա բաժանվել ձեզանից, անգամ երբ ձեզ պետք լինի որոշ ժամանակով լքել նրան: Աշխատեք այնպես անել, որ այդ բաժանումը երկար չտեւի:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հնարավոր է` այսօր բացահայտեք, որ ձեր սիրելին ձեզ դավաճանում է, այն էլ` շատ մտերիմ մի մարդու հետ: Աշխատեք խեղդել զայրույթն ու թարմ ուղեղով որոշումներ կայացնել:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր հնարավորինս մեծ ուշադրություն դարձրեք սիրելիի ժեստերին: Դրանք ձեզ ավելին կպատմեմ, քան նրա խոսքերը եւ դուք շատ բաներ կբացահայտեք նրա մասին: Սակայն աշխատեք շատ չտարվել դրանով:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեր առջեւ շատ դժվար հանձնարարություն կդնի, բայց եթե կարողանաք այն հաղթահարել, այնքան կբարձրանաք նրա աչքին, որ նա այլեւս երբեք ոչ մեկին չի նկատի:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին երկար ժամանակ չի կարողանա անցկացնել ձեզ հետ: Հնարավոր է` նա ցանկանա մի փոքր առանձնանալ ձեզանից: Փորձեք հասկանալ` երբեմն մարդուն պետք է մենակ մնալ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Պետք չէ այսօրվա ժամադրությունից սպասել հեքիաթներ: Այդ դեպքում չեք կարողանա խուսափել հիասթափություններից: Իսկ եթե ոչինչ չակնկալեք, պարզապես, գնաք սովորական հանդիպման, այ այդ ժամանակ հնարավոր է ձեզ այցելեն հրաշքներ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր կարեւոր է, որ լեզու գտնեք սիրելիի հետ: Նույնիսկ, ամենատարբեր բնավորությունների տեր մարդիկ որոշ ընդհանուր գծեր ունեն, իսկ եթե դուք եւ ձեր սիրելին չեք կարողանում գտնել որեւէ ընդհանրություն, ուրեմն ձեզանից մեկն այնքան էլ լավ չի աշխատում…
![]()
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք կդժվարանք անել մի բան, ինչը կտրուկ կարող է փոխել թե ձեր, թե ձեր սիրելիի անձնական կյանքը: Բայց այդ քայլը պետք է անեք, եթե ցանկանում եք, որ հարաբերություններում բարեփոխումներ լինեն:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին կթվա, թե նա սխալվել է իր ընտրության հարցում եւ որ դուք այն մարդը չեք, որին նա ցանկանում էր տեսնել իր կողքին: Բայց դուք շատ լավ գիտեք ձեր սիրելիին: Օգտագործեք ձեր հմտությունները նրան հակառակը համոզելու համար: