Դավթաշենում տատիկը 70 հազար դոլարը պատահաբար աղբամանն է նետել. այն հայտնաբերվել է թափառականի մոտ

Դավթաշենում տատիկը 70 հազար դոլարը պատահաբար աղբամանն է նետել. այն հայտնաբերվել է թափառականի մոտ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս ուշագրավ դեպք է եղել Երևան քաղաքում: 70 տարեկան տատիկը զանգահարել է իրավապահներին և հայտնել, որ Դավթաշեն վարչական շրջանի աղբամաներից մեկում սխալմամբ աղբի հետ թափել է իր 70 հազար դոլարը: Տատիկն իրավապահներին հստակ մատնանշել է, թե կոնկրետ որ փողոցի, որ վայրում է գցել աղբը: Իրավապահները կնոջ ահազանգին ընթացք են տվել, գնացել են նրա բնակարան, զրուցել են նրա հետ և նրա այդ հայտարարությանը խիստ կասկածանքով են վերաբերվել, սակայն զբաղվել են կնոջ ահազանգով:

Ավելի ուշ, ստուգել են Դավիթաշեն վարչական շրջանի աղբամանը և տեսել են, որ այնտեղ գումար չկա: Որոշ ժամանակ անց ստուգվել են աղբամանի տարածքում գտնվող տեսախցիկները: Տեսախցիկների ստուգման ընթացքում նկատել են մի տղամարդու, որը մոտեցել է աղբամանին և փնտրել է ուտելիք և հագուստ, որից հետո աղբամանից հանել է մի տոպրակ և հեռացել: Ոստիկանություն դիմած տատիկը հետաքննիչներին հայտնել է, որ հենց այդ տոպրակի մեջ էլ գտնվել է իր 70 հազար դոլարը: Արդյունքում ոստիկանները գտել են տղամարդուն և նրա բնակարանից հայտնաբերել են 70 հազար դոլարը:

Իսկ թե 70 տարեկան տատիկին որտեղից այդ գումարը, միգուցե կպարզեն իրավապահները:

Понравилась статья? Поделиться с друзьями: