Փորձել եմ նրաբբլիթի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնցով պատրաստելով՝ բավականին վատ արդյունք եմ ստացել։ Նրբաբլիթները կամ պատռվում էին, կամ ձվածեղ հիշեցնում։ Ու վերջերս որոշեցի հարցնել մայրիկիս, թե նա ինչպես էր միշտ պատրաստում։ Հիմա ես անգամ չեմ կարող վիճել մորս հետ ու չհամաձայնվել, որ նրբաբլիթներն իսկապես «անթերի են»։ Ի դեպ, անվանումը հենց մայրս է որոշել։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 1,5 բաժակ եռման ջուր
- 1,5 բաժակ կաթ
- 2 ձու
- 1,5 բաժակ ալյուր
- 1,5 ճ․գ․ կարագ
- 0,5 թ․գ․ աղ
- 1 ճ․գ․ շաքարավազ
- մի պտղունձ սոդա
Պատրաստման եղանակ․
Սկզբում պետք հարել ձուն, շաքարավազն ու աղը՝ մինչ փքուն փրփուր կստացվի։
Այնուհետև չդադարելով հարելը՝ ավելացնել եռման ջուրը։ Դրանից հետո կաթն ու հալեցրած կարագը։ Երբ զանգվածը դառնա համասեռ, անջատել հարիչն ու լցնել մաղած ալյուրն ու սոդան։
Նորից միացնել հարիչը և հարել այնքան ժամանակ, մինչ խմորը կդառնա ջրիկ, առանց գնդիկների։
Լավ տաքացնել թավան, կարագ քսել՝ միայն 1 անգամ։
Հաջորդ նրաբբլիթները թխելուց առաջ կարագ քսելու կարիչ չկա։
Այժմ բաժին-բաժին լցնելով խմորը՝ թխել նրբաբլիթները երկու կողմից։ Ստացվում են էլաստիկ, բարակ, ծակոտիներով։
Բարի ախորժակ։
Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը