Երկար տարիներ այս տորթը թխել եմ պատվերով․ Հիմա կիսվում եմ բաղադրատոմսով

Ի տարբերություն շատերի՝ չեմ սիրում խանութից գնված թխվածքներ։ Թեպետ դրանք գեղեցիկ տեսք ունեն, միևնույնն է, չեմ վստահում բաղադրությանը։ Կրեմից հաճախ քիմիական հավելումների համ է գալիս, բիսկվիթը ոչ միշտ է թարմ։

Սա իմ սիրելի բաղադրատոմսն է, որով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ։ Երկար տարիներ Ամանորին այն թխել եմ պատվերով։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 3 հատ
  • աղ՝ 1 պտղունձ
  • շաքարավազ՝ 180գ
  • կեֆիր կամ մածուն՝ 250մլ
  • սոդա՝ 0,5 թ․գ․
  • ձեթ՝ 100մլ
  • ալյուր՝ 250գ
  • կակաո՝ 3ճ․գ․
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • սերուցք՝ 400մլ
  • եփած խտացրած կաթ՝ կես տուփ

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ հարել ձուն՝ աղ ավելացնելով։ Հենց որ սպիտակուցներն ու դեղնուցները միախառնվեն, ավելացնել շաքարավազը և շարունակել հարել, որ շաքարի հատիկները լուծվեն։

Կեֆիրի մեջ լցնել սոդան, հենց սկսի թշշալ, ավելացնել ձվային զանգվածի մեջ, լցնել նաև ձեթը։ Խառնել գդալով։

Առանձին մաղել ու միացնել ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը։ Մաս-մաս լցնել ջրիկ զանգվածի մեջ՝ խառնելով երկաթե հարիչով։

Խմորը բաժանել 3 հավասար մասերի, հերթով թխել՝ 180 ջերմաստիճանի ներքո,  8-10 րոպե։

Կտրել կորժերի եզրերը, որ դրանք լինեն հավասար։

 
 

Սերուցքն ու խտացրած կաթը միասին հարել, որ կրեմ ստացվի։ Քսել յուրաքանչյուր կորժին, տորթ հավաքել։ Կրեմ քսել նաև տորթի կողքերին։

Բիսկվիթի ավելցուկները փշրել, լցնել տորթի ամբողջ մակերեսին։

Սառնարանում ընդամենը 3 ժամ պահելուց հետո կարող եք վայելել։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։