«Ադրբեջանական կողմի արձագանքը՝ Ստեփանակերտի ցույցին». Տ. Հայրապետյան

«Ադրբեջանական կողմի արձագանքը՝ Ստեփանակերտի ցույցին». Տ. Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Ադրբեջանական կողմի առաջին արձագանքները Ստեփանակերտի ցույցի վերաբերյալ այսպիսիք են. «Ռուբեն Վարդանյանը սպառնացել է, որ եթե ուսուցիչներն ու բժիշկները չգան, նրանց կազատի աշխատանքից։ Նա վախեցրել է ուսանողներին։ Բաժանել է 30-ից 40 դոլար յուրաքանչյուր մասնակցին, անվճար բենզին է բաժանել։ Ղարաբաղի բանակում եղածներին բերել են ցույցի և այլն»։ Հոկտեմբերի 31-ի ցույցի ժամանակ ասում էին, որ Վարդանյանը մարդկանց ՀՀ-ից է բերել, նաև բենզին բաժանել։ Հիմա դա չեն կարող ասել, որովհետև շրջափակել են Արցախը։ Ինչպես հասկանում եմ մոտ 60.000 մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին, ուստի դա ավելի մարդաշատ է եղել, քան հոկտեմբերի հանրահավաքը։ Սա իրապես ուղերձ էր նախևառաջ Ադրբեջանին։ Վստահ եմ դեռ երկար են քննարկելու այս հանրահավաքը»:

Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։