«Կարծում եմ՝ Ադրբեջանն այսօր չի բացի ճանապարհը». Նաիրի Հոխիկյան

«Կարծում եմ՝ Ադրբեջանն այսօր չի բացի ճանապարհը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Բոլոր հայերը անհամբեր սպասում են, որ դեկտեմբերի 26-ին վերջապես կբացվի Շուշի-Քարինտակ խաչմերուկը, մանավանդ, որ այդ մասին խոստում են տվել ռուս խաղաղապահները։

Ինքս էլ մեծ հույս ունեմ, որ կբացվի ճանապարհը, ու կկարողանանք հասնել Արցախ, արցախցի երեխաներին տանել ամանորյա նվերներ, անհրաժեշտ իրեր և այլն։ Բայց։ Թող սխալված լինեմ, բայց կարծում եմ՝ Ադրբեջանը դեկտեմբերի 26-ին չի բացի ճանապարհը թեկուզ այն պատճառով, որ հերթական անգամ հակառուսական տրամադրություններ ստեղծի հայերի մեջ։

Եթե չբացվի ճանապարհը, ռուսները, իհարկե, անհարմար դրության մեջ կհայտնվեն, ու լարվածությունը կմեծանա ռուսների ու ադրբեջանցիների միջև, գուցե Կրեմլից այս անգամ հրահանգ գա ուժի կիրառմամբ բացել ճանապարհը։ Գուցե Մոսկվայում Պուտինը կոշտ խոսակցություն ունենա Ալիևի հետ, ով ևս մեկնել է ՌԴ։ Բայց ամեն դեպքում արցախցի մեր հայրենակիցներին խնդրում եմ չհուսահատվել, եթե դեկտեմբերի 26-ին հանկարծ պարզվի, որ ճանապարհը չի բացվելու։ Թուրքից ամեն վատ բան սպասելի է»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան

Понравилась статья? Поделиться с друзьями: