Գրեթե բոլորի մոտ Ամանորն ասոցացվում է նաև նրբաբլիթների՝ բլինչիկի հետ: Դժվար է գտնել տոնական սեղան, որին չեն մատուցում այս հրաշալի ուտեստը:
Որպեսզի բլինչիկները ստացվեն ծակոտիներով, բարակ, ցանցկեն և փաթաթելիս չփշրվեն, արդեն մի քանի տարի պատրաստում եմ այս բաղադրատոմսով:
Անթերի բլինչիկ պատրաստելու համար անհրաժեշտ է.
- կաթ՝ 1 բաժակ
- ալյուր՝ 1 բաժակ
- եռման ջուր՝ 1 բաժակ
- ձու՝ 2 հատ
- շաքարավազ՝ 1ճ.գ.
- աղ՝ 1թ.գ.
- ձեթ՝ 60մլ
Պատրաստման եղանակ.
Սկզբում հարել ձուն, դա կարող եք անել ձեռքի հարիչով: Ավելացնել ձուն և կրկին հարել, որպիսի ստացվի օդային փրփրոտ զանգված: Աստիճանաբար ավելացնել եռման ջուրը՝ անդադար հարելով:
Այժմ կաթի հերթն է: Այն պետք է լինի գոլ վիճակում: Կաթը նույնպես աստիճանաբար լցնել՝ ընթացքում հարելով ձվային զանգվածը:
Մաղելով լցնել ալյուրը և հարել այնքան, որ գնդիկներ չմնան: Արդեն միասեռ զանգվածի մեջ լցնել աղն ու ձեթը, կրկին խառնել:
Խմորը պատրաստ է:
Այժմ կարող եք թխել շերտերը: Թավան դնել կրակին, տաքացնել: Առաջին շերտը թխելուց առաջ ձեթ կամ կարագ քսել: Թխել երկու կողմից՝ մինչ ոսկեգույն դառնալը:
Երբ շերտերը սառեն, կարող եք փաթաթել բլինչիկները:
Բարի ախորժակ: