Որպեսզի բլինչիկները ստացվեն ծակոտիներով, բարակ, ցանցկեն և փաթաթելիս չփշրվեն, արդեն մի քանի տարի պատրաստում եմ այս բաղադրատոմսով

Գրեթե բոլորի մոտ Ամանորն ասոցացվում է նաև նրբաբլիթների՝ բլինչիկի հետ: Դժվար է գտնել տոնական սեղան, որին չեն մատուցում այս հրաշալի ուտեստը:

Որպեսզի բլինչիկները ստացվեն ծակոտիներով, բարակ, ցանցկեն և փաթաթելիս չփշրվեն, արդեն մի քանի տարի պատրաստում եմ այս բաղադրատոմսով:

Картинки по запросу "Несколько лет я пеку блины по одной схеме – получаются они супер тонкими и ажурными""

Անթերի բլինչիկ պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • կաթ՝ 1 բաժակ
  • ալյուր՝ 1 բաժակ
  • եռման ջուր՝ 1 բաժակ
  • ձու՝ 2 հատ
  • շաքարավազ՝ 1ճ.գ.
  • աղ՝ 1թ.գ.
  • ձեթ՝ 60մլ

Картинки по запросу "բլինչիկ""

Պատրաստման եղանակ.

Սկզբում հարել ձուն, դա կարող եք անել ձեռքի հարիչով: Ավելացնել ձուն և կրկին հարել, որպիսի ստացվի օդային փրփրոտ զանգված: Աստիճանաբար ավելացնել եռման ջուրը՝ անդադար հարելով:

Այժմ կաթի հերթն է: Այն պետք է լինի գոլ վիճակում: Կաթը նույնպես աստիճանաբար լցնել՝ ընթացքում հարելով ձվային զանգվածը:

Մաղելով լցնել ալյուրը և հարել այնքան, որ գնդիկներ չմնան: Արդեն միասեռ զանգվածի մեջ լցնել աղն ու ձեթը, կրկին խառնել:

Խմորը պատրաստ է: 

Այժմ կարող եք թխել շերտերը: Թավան դնել կրակին, տաքացնել: Առաջին շերտը թխելուց առաջ ձեթ կամ կարագ քսել: Թխել երկու կողմից՝ մինչ ոսկեգույն դառնալը:

Երբ շերտերը սառեն, կարող եք փաթաթել բլինչիկները:

Կիսաֆաբրիկատներ :: Բլինչիկի թերթիկ - Նոր Համ - Թարմ կիսաֆաբրիկատներ, Առաքում ենք Երեւանում - Nor Ham

Բարի ախորժակ:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։