ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին ստիպված չի լինի ձեզ բացատրել արդեն իսկ պարզ փաստերը: Ամեն ինչ այնքան ակնհայտ կլինի, որ ավելի լավ է այլ թեմա փնտրեք զրուցելու համար:
ՑԼԵՐ
Այսօր դուք ոչ մի կարեւոր բան չեք անի ոչ ձեր, ոչ էլ ձեր սիրելիի համար: Բայց նա դա, նույնիսկ, չի նկատի, եթե ինքներդ չակնարկեք նրա մոտ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Մտածեք, թե ինչ անակնկալ կարող եք մատուցել սիրելիին առաջիկա տոների առթիվ: Որպեսզի այն, իսկապես, ցնցող լինի, պետք է շատ լավ պատրաստվեք եւ ճիշտ եզրահանգման գաք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր մի քիչ ժամանակ տրամադրեք եւ մտածեք արդյոք ձեզ բավարարո՞ւմ են սիրելիի հետ ներկայիս հարաբերությունները: Եթե ոչ, ապա պետք է մտածել լուրջ փոփոխությունների մասին:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Պետք չէ այսօր պահանջել, որ սիրելին ամբողջովին անկեղծ լինի ձեզ հետ: Պարզապես, վստահեք նրան եւ մի կասկածեք նրա սիրո մեջ:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին անընդհատ ուտել կուզի: Որքան նրան ուտելիք տաք, մեծ սիրով կուտի: Այնպես որ` համի մասին, նույնիսկ, մի մտածեք, այսօր կարեւորը քանակն է:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ միայնակ չեք: Բացի սիրելիից` շատ ուրիշ մտերիմ մարդիկ էլ կան, որոնք պատրաստ են ամեն ինչ անել ձեր երջանկության համար:
ԿԱՐԻՃՆԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս այսօր մտածել ընտանիքի համար համեղ ընթրիք պատրաստելու մասին: Եթե վերջին օրերին ձեր ճաշացանկը, գրեթե, նույնն է, ապա այսօր ճիշտ ժամանակն է սննդակարգի մեջ փոփոխություններ մտցնելու համար:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա զարմացնել ձեզ որեւէ անակնկալով, սակայն դուք ինքներդ այնքան կրեատիվ նվերներ եք մատուցել նրան, որ ձեզ զարմացնելը շատ դժվար կլինի: Այնուամենայնիվ, նա կփորձի դա անել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր աշխատեք որեւէ օգնություն չակնկալել ձեր սիրելիից: Նա իր քայլերով ավելի շատ կխանգարի ձեզ: Այնպես որ` եթե նա անգամ առաջարկի իր օգնությունը, ասեք, որ դրա կարիքը չկա:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր 100 %-ով ոչ մեկին չվստահեք` անգամ սիրելիին: Ձեր խորհրդավոր կասկածամտությունն էլ ավելի կգրավի նրա ուշադրությունը:
ՁԿՆԵՐ
Այսօր պետք չէ անմնացորդ վստահել մարդկանց, անգամ եթե լսեք շատ հաճելի բան: Հավատացեք միայն այն դեպքում, երբ ձեզ իրեղեն ապացույցներ կներկայացնեն: