Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ բանակցությունների նոր ձևաչափի մասին
«Կարող է ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների Վաշինգտոնյան ձևաչափ»,- հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ դա կախված է մի քանի գործոններից, այդ թվում՝ Ստեփանակերտ-Լաչին ճանապարհի իրավիճակից:
«Մոսկվայի և Բրյուսելի բանակցային ձևաչափն ապագայում կարող է վերականգնվել. Հնարավոր է նաև ստեղծել Վաշինգթոնի առաջարկած ձևաչափը։ Բայց որևէ այլ ձևաչափ խելամիտ չի թվում»,- ասել է կենտրոնի ղեկավարը: