Օրիգինալ աղցանի բաղադրատոմս, որը ձեզ միանշանակ դուր կգա: Բաղադրիչները հասանելի են, աղցանը պատրաստվում է համեմատաբար արագ, ոչ մի բարդ գործողություն չկա:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- աղով ջրի մեջ եփած տավարի միս՝ 350գ
- ձու՝ 5 հատ
- թթու վարունգ՝ 150գ
- զեյթուն՝ 150գ
- պինդ պանիր՝ 200գ
- սոխ՝ 1 հատ
- ընկույզ՝ 100գ
- մայոնեզ՝ 150գ
Ինչպես պատրաստել աղցանը.
Եփել ձուն և բաժանել սպիտակուցների և դեղնուցների:
Սպիտակուցներն անցկացնել խոշոր քերիչով, իսկ դեղնուցները՝ մանր:
Սոխը մաքրել և կտրատել մանր խորանարդիկների, լցնել խորը ափսեի մեջ և եռման ջուր ավելացնել, որպիսի դառնահամը դուրս գա և սոխը փափկի:
Պինդ պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
Թթու վարունգը կտրատել մանր խորանարդիկների:
Առանց կորիզի զեյթունը մանր կտրատել, 7 հատիկը թողնել՝ զարդարելու համար:
10 հատ ընկույզ դնել մի կողմ, իսկ մնացածը փշրել:
Տավարի միսը կտրատել մանր կտորների:
Հարթ ափսեի մեջ դնել բացվող կողքերով ֆորմա և սկսել հավաքել աղցանը: Սկզբում դնել միսը, հավասարեցնել, մայոնեզ քսել: Քամել սոխը և դնել հաջորդ շերտով:
Սոխի վրա դնել թթու վարունգը, կրկին մայոնեզ քսել:
Հաջորդը՝ զեյթունն է, ընկույզը և մայոնեզ:
Հաջորդ շերտը՝ սպիտակուցը, պանիրն և մայոնեզից ցանցը:
Վերջում աղցանին լցնել դեղնուցը և ուղարկել սառնարանը՝ թողնելով 4-5 ժամ:
Հանել օղակը, մայոնեզով խոշոր ցանց անել և զարդարել ընկույզով և զեյթունով:
Բարի ախորժակ: