«Տրամաբանական կլիներ այդ հարցն ուղղել Բաքվին ու Երևանին». Լավրովը՝ «Россия сегодня»-ին
Հատված՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Россия сегодня»-ին տված հարցազրույցից.
— Արդյո՞ք Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկա ամիսներին կստորագրեն խաղաղության պայմանագիր և արդյո՞ք այն կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
— Ավելի տրամաբանական կլիներ այդ հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երևանին. նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։
Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, հնարավոր աջակցությունը ցուցաբերում է այդ գործընթացին։
Աղբյուրը` ՌԴ ԱԳՆ