Եթե որոշել եք ամանորին սեփական ձեռքերով պատրաստել տոնական տորթ, ապա խորհուրդ ենք տալիս անպայման օգտվել այս բաղադրատոմսից:
Վստահ եղեք, որ բարձրությունն ու փափկությունը երաշխավորված է, եթե պատրաստեք նշված ձևով:
Բաղադրիչներ
Ալյուր — 150 գր.
Ձու— 4 հատ
Շաքարավազ — 150 գր.
Փխրեցուցիչ — 1 թ/գ
Պատրաստումը
1. Հավկիթները կոտրեք խորը ամանի մեջ, ավելացրեք շաքարավազը և դրեք գոլորշու վրա: Անընդհատ խառնեք, մինչև շաքարավազը կհալչի: Հարիչով լավ հարեք: Այստեղ մենք կբացահայտենք ձեզ համար մի փոքրիկ գաղտնիք:
Այնքան պետք է հարեք, որ մատով վրայով անցնելիս հետքը մնա: Ալյուրը պետք է մաղել: Ավելացնում ենք այն հարած ձվի վրա և զգուշությամբ խառնում՝ վերևից ներքև: Ավելացրեք փխրեցուցիչը և խմորը լցրեք ամանի մեջ, որտեղ պետք է եփեք: Ամանը պետք է յուղով պատել:
Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 200 աստիճան: Ստուգելու համար՝ եփել է արդյոք, թե ոչ, հակավոր է ձեռքով թեթև սեղմել, եթե սեղմված տեղը հետ գա, ուրեմն եփել է: Պատրաստման այս եղանակով բիսկվիտը ստացվում է փքուն և համեղ:
Բարի ախորժակ