Ամանորյա տորթը պատրաստելիս օգտվեք այս բաղադրատոմսից. Գաղտնիքներ, որոնք հարկավոր են իմանալ

Եթե որոշել եք ամանորին սեփական ձեռքերով պատրաստել տոնական տորթ, ապա խորհուրդ ենք տալիս անպայման օգտվել այս բաղադրատոմսից:

Վստահ եղեք, որ բարձրությունն ու փափկությունը երաշխավորված է, եթե պատրաստեք նշված ձևով:

Բաղադրիչներ

Ալյուր — 150 գր.

Ձու— 4 հատ

Շաքարավազ — 150 գր.

Փխրեցուցիչ — 1 թ/գ

Պատրաստումը

1.  Հավկիթները կոտրեք խորը ամանի մեջ, ավելացրեք շաքարավազը և դրեք  գոլորշու վրա: Անընդհատ խառնեք, մինչև շաքարավազը կհալչի: Հարիչով լավ հարեք: Այստեղ մենք կբացահայտենք ձեզ համար մի փոքրիկ գաղտնիք:

Այնքան պետք է հարեք, որ մատով վրայով անցնելիս հետքը մնա: Ալյուրը պետք է մաղել: Ավելացնում ենք այն հարած ձվի վրա և զգուշությամբ խառնում՝ վերևից ներքև: Ավելացրեք փխրեցուցիչը և խմորը լցրեք ամանի մեջ, որտեղ պետք է եփեք: Ամանը պետք է յուղով պատել:

Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 200 աստիճան: Ստուգելու համար՝ եփել է արդյոք, թե ոչ, հակավոր է ձեռքով թեթև սեղմել, եթե սեղմված տեղը հետ գա, ուրեմն եփել է: Պատրաստման այս եղանակով բիսկվիտը ստացվում է փքուն և համեղ:

Բարի ախորժակ

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։