«Ջնջում եմ իմ կյանքից իշխանավորների համար երգող-պարողներին, նրանց հետ սեղան նստողներին»․ Մ․ Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի գրառումը. «Ջնջում եմ իմ կյանքից պատերազմից հետո իշխանավորների համար երգող-պարողներին, նրանց հետ սեղան նստողներին…
Ջնջում եմ՝ հասկանալով, որ փոքրիկ շակալները միշտ բոլորի հետ լավ կլինեն` և՛ նիկոլենց, և՛ ընդդիմադիրների, վաղն էլ՝ լրիվ նոր իշխանությունների հետ: Ջնջում եմ ու շրջապատս քչանում ա ու քչանում: Բայց դա գոնե ինձ թույլ ա տալիս պատերազմում զոհված տղերքին հիշել չամաչելով:
Շատերը համոզված են, որ մեծ քաղաքականության մեջ փոքրիկ շակալներին ներելը և սիրելը աննշան մանրուք է:
Հնարավոր է:
Իսկ այ, միջազգային լռությունը շրջափակված Արցախի մասով մանրուք չի:
Անշուշտ:
Բայց երևույթը նույնն է:
Երբ քեզ շլանգի տեղ ես դնում, ուշ թե շուտ մարդիկ քեզ նույնպես սկսում են դնել շլանգի տեղ:
Ու ինչ տարբերություն էդ շլանգը մեծ ա թե փոքր»:
Աղբյուրը` Մհեր Մկրտչյան