Tet a Tet հաղորդման հյուրը ամերիկաբնակ սիրված երգիչ Արմենչիկն էր: Նա բավականին անկեղծ զրույց է ունեցել ու նաև խոսել դժվար օրերի մասին:
Starnews-ը հետևել է երգչի անկեղծ խոստովանությանը: Մհերի այն դիտարկմանը, որ անցնող տարին փորձություններով է եղել, Արմենչիկը հավելեց, որ ինքը պատրաստ չի եղել դրան:
«Փառք Աստծո`ապրում ենք, ամեն ինչ կա, բայց չէի ուզում էդ ամեն ինչն էդքան շուտ տեսնեի պապայի հիվանդ լինելը: Դժվար ժամանակներ անցկացրինք, 5 տարի դիալիզ եղավ պապան, հետո, Աստծո կամքով, իրեն փոխպատվաստում արեցին: Էդ օրերը իմ մեջ մնացելա: Շատ տանջվեց»:
Արմենչիկը նշեց, որ ինքը հոր համար ամեն բան արել էր.
«Դիալիզի սարքավորումները բերել էի տուն, որ ինքը չնեղվի,դժվար բանա, ով միջով անցելա գիտի»:
Արմենչիկը հուզմունքով պատմեց, թե ինչպես ստացավ փոխպատվաստման մասին լուրը.
«Հեռախոսս անընդհատ զանգում էր, տեսա 5-10 անգամ Լուսինեն ա զանգել, պապան ա զանգել: Ասեցին, որ կլինիկայից ասել են մի քանի ժամից էնտեղ լինել: Էլի լինեինք, բայց երբ ասում էին 50-50 ա… Զանգեցի պապային, ասեցի`պապ, ինչ ես ուզում, պապան ոգևորված էր, ասեց ես պատրաստ եմ: Գնացինք կլինիկա, պապային ներս տարան: Ես նստել մտածում էի, բժշկի ասածը գլխումս էր, որ 50-50 ա ու էս կարամ հորս կորցնեմ: Ասում էի`Աստված ջան, բա որ մի բան լինի, ինչ եմ անելու: 4 ժամ անցավ, եկան ասեցին, որ կարող եմ հորս տեսնել: Գնացի մոտը, ասեց տղես դու ինձ փրկեցիր, ասեցի պապ ջան, Աստված քեզ փրկեց, ես որպես զավակ իմ պարտականությունն եմ արել»:
Հաղորդման ընթացքում նաև խոսեց Արմենի հայրը.
«Ես հիմա խոսում եմ ու արցունքներս չեմ կարողանում պահել: Լավա ակնոցս կա»:
Արմենը պատմեց, որ որոշել էր հայրիկի ծնունդը անպայման նշել.
«Դեկտեմբերի 4-ին 70- ամյակն էր, նշելու էինք, բայց որոշեցի, որ այլ կերպ պիտի նշեմ, բոլոր ընկերներս եկան ու մի լավ ուրախություն եղավ, էդ ամենից հետո մի լավ ուրախություն էր»: