Երբ դրսում ցուրտ է, անգամ 5 րոպեով չենք ուզում դուրս գալ տանից։ Իսկ եթե ձյուն է եկել, սառույց դարձել, ապա մարդկանց մեծամասնությունը կնախընտրի մնալ տաք տան մեջ։
Այնուամենայնիվ, եթե տանը մնալու հնարավորթյուն չունեք, իմացեք, թե ինչպես կարելի է նվազագույնի հասցնել սառույցին սայթաքելու ու ընկնելու ռիսկը։
Ճիշտ ըտրված կոշիկները հաջողության գրավականն են։ Մի գնեք լիարժեք հարթ տակացուով կոշիկներ։ Խորհուրդ ենք տալիս ընտրել ակոսավոր տակացուով կոշիկներ։ Հատկապես հարմար են այն մոդելները, որոնց տակացուի վրա համդրված են խոշոր ու մանր նախշերը։
Ինչ վերաբերվում է վերնահագուստին, պետք է ընտրել այնպիսին, որ չսահմանափակի շարժումները։ Մի կրեք մեծ կապիշոնով վերարկու, փարթամ մորթին ևս կարող է քայլելիս դժվարություններ առաջացնել։
Պայուսակը նույնպես կարևոր է։ Կրեք մեկ ուսի թեք պայուսակ։ Կրելով երկար բռնալով պայուսակ՝ կարող եք կորցնել հավասարակշռությունը։
Ահա ևս մի քանի խորհուրդ․
- երբ քայլում եք սառույցի վրայով, ձեռքերը հանեք գրպաններից։ Սայթաքելու դեպքում կկարողանաք բռնվել ինչ-որ տեղից կամ էլ ավելի հարմար դիրքով ընկնել;
- փորձեք կանգնել ամբողջ ոտնաթաթի վրա և քայլել մանր քայլերով։
Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը