Արցախյան 44 օրյա պատերազմում անմահացած հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը`Աստղիկ Գալեյանը նվեր է մատուցել երգչուհի Սոնա Ռուբենյանի փոքրիկին`Մարիին: Սոնան հրապարակել է նվերների լուսանկարներն ու շնորհակալություն հայտնել:
Սոնան նաև նշել է.
«Աստված պահապան Ձեր փոքրիկ Մխիթարին»:
Նշենք, որ շուտով կլրանա Սոնա Ռուբենյանի դստեր 2 ամսականը:
Երգչուհին հենց ծննդատնից հրապարակում էր լուսանկարներ, սակայն թաքցնում էր դստեր դեմքը:
Եվ մինչ օրս էլ, Սոնան չի հրապարակում դստեր ամբողջական լուսանկարը, սակայն պարբերաբար հրապարակումներ անում, որում փոքրիկ Մարին մայրիկի գրկում է:
Նշենք, որ նորաթուխ մայրիկ Սոնա Ռուբենյանն այն երգչուհիներից է, ով երեխայի ծնվելուց կարճ ժամանակ անց միանգամից անցնում է իր աշխատանքին: Սոնան այս օրերին համերգներով է հանդես գալիս և բուռն գործունեություն ծավալում: