«Բամբասկոտ կինը ձեր ամուսինն է»․ լեզվակռիվ՝ ՔՊ-ականի և ընդդիմադիր պատգամավորի միջև

«Բամբասկոտ կինը ձեր ամուսինն է»․ լեզվակռիվ՝ ՔՊ-ականի և ընդդիմադիր պատգամավորի միջև

«Բամբասկոտ կինը ձեր ամուսինն է»․ լեզվակռիվ՝ ՔՊ-ականի և ընդդիմադիր պատգամավորի միջև

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի և ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի միջև լեզվակռիվ սկսվեց այն բանից հետո, երբ Քոչարյանը Գրիգորյանին թույլ չտվեց շարունակել խոսքը՝ նշելով, որ իր ելույթն արդեն ավարտվել է․ «Տիկին, ավարտեք, խնդրում եմ։ Ես պետք է ընդհատեմ, որովհետև դուք խախտում եք արդեն։ Էս եկել եք առաջին նիստին ձեր կողմից մասնակցությունը խանգարելո՞վ: Վերջ տվե՛ք»,- ասաց Քոչարյանը։

Ի պատասխան Աննա Գրիգորյանը Քոչարյանին հորդորեց փոխել տոնը իր հետ խոսելիս. «Եթե մինչև այսօր բամբասկոտ կնոջ նման որտեղ նստում, իմ անունն եք տալիս, այսուհետ չհամարձակվե՛ք, ձեզ հավաքե՛ք, տղամարդուն նայե՜ք»:
Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքեց, թե բամբասկոտ կինը Աննա Գրիգորյանի ամուսինն է։
Հիշեցնենք՝ նիստի ընթացքում քննարկվում էր ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի ներկայացրած՝ «ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագիծը։

Понравилась статья? Поделиться с друзьями: