Զախարովան արձագանքել է Փաշինյանին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է հունվարի 10-ի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի հայտարարությանը, ըստ որի՝ «ստացվում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար»:
«Այս պահին Լաչինի միջանցքով անցնում են մարդասիրական օգնություններով ավտոշարասյուները: Եվս մեկ անգամ ուզում ենք նշել, որ անընդունելի ենք համարում մեր խաղաղապահների դեմ հրապարակային սադրանքները. նրանք խաղաղության երաշխավորն են այս տարածաշրջանում… Հայաստանի հայտարարությունը, թե ռուսական ներկայությունը սպառնալիք է ստեղծում ՀՀ անվտանգության համար, աբսուրդ է: Տասնամյակներ շարունակ մեր զինվորականները, սահմանապահները նշանակալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության ապահովման, սահմանների պահպանման գործում»,- ասել է Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն: