Երեկ ինձ վատ զգացի, շատ վատ… Մի կերպ նստեցի մեքենան, հասա տուն… Արդեն ուշագնաց էի լինում…

Երեկ երեկոյան ինձ վտ զգացի: Ահավոր վատ: Ուղղակի սարսափելի: Մի կերպ հասա մեքենայիս մոտ, ահռելի ջանքեր գործադրեցի, որ բացեմ ու նստեմ: Ճանապարհին մտա դեղատուն ու ջերմաչափ գնեցի (տան ջերմաչափը թաքցրել են ինձանից): Արդեն ուժասպառ եղած մտա տուն, չեմ հիշում ինչպես հասա մահճակալին, ոտքերս կարծես բամբակից լինեին, գլուխս դմբդմբում էր:

У мужа 37,2 и он «умирает»: как болеют мужчины | PSYCHOLOGIES

…Օգնություն… Ջերմություն ունեմ, 36.8…

Պառկած եմ, աղջկաս խնդրում եմ մի բաժակ ջուր բերել (ուղեղս դեռ գիտակցում էր, որ երեխաները հիվանդ ժամանակ ջուր բերելու առաքելություն ունեն):

Մարմնիս ջերմաստիճանը քիչ-քիչ բարձրանում էր: Արդեն 36.9 էր: Որոշում եմ կտակ գրել:

Բայց չեմ հասցնում, որովհետև տաքությունս հասնում է 37-ի: Մղձավանջի մեջ լսում եմ, որ սենյակ մի կին է մտնում, գոռգոռում է ինձ վրա, վերցնում ջերմաչափը, որն արդեն 37.1 էր ցույց տալիս: Մի կերպ ճանաչում եմ նրան. կինս է: Ուզում էի շնորհակալություն հայտնել նրան մեր համատեղ երջանիկ տարիների համար, բայց խոսելու ուժ չունեմ:

Չէի հասկանում, թե որքան ժամանակ էր անցել, մինչ պառկած էի անկողնու վրա: Բայց տեսնում եմ, որ իմ հետևից արդեն եկել են… Կինս, աղջիկս ու որդիս: Հագնում եմ խալաթս, որը պահել եմ հիվանդ ժամանակ տաքանալու համար, հազիվ հասնում եմ սեղանի մոտ ու ընթրում… Ամեն գդալից հետո զգում եմ, թե ինչպես է կյանք լցվում երակներիս մեջ…

Դժվար բան է հիվանդ տղամարդ լինելը…

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։