Մեղրով տորթ՝ 12 րոպեում․․․ Կորժերը միայն այսպես եմ թխում

Երբ մի օր հաշվարկեցի, թե որքան եմ ավել վճարում՝ խանութից խմորեղեն գնելով, սկսեցի ինքս թխել։ Ընտրում եմ հեշտ ու արագ բաղադրատոմսեր, խնայում եմ գումար, բացի այդ ընտանիքս ուտում է բնական ու թարմ թխվածքներ։

Այս մեղրով տորթը բավականին հաճախ եմ թխում։ Սա ամենաարագ, սակայն հիասքանչ արդյունք ապահովող բաղադրատոմսերից մեկն է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 3 ճ․գ․ մեղր
  • 280գ ալյուր
  • 4 ձու
  • 180գ կարագ
  • 1թ․գ․ սոդա
  • 180գ շաքարավազ

կրեմի համար․

  • 750գ 25% թթվասեր
  • 360գ խտացրած կաթ
  • 50մլ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակ․

Կաթսայի մեջ լցնել մեղրը, այնուհետև ավելացնել մի մեծ կտոր կարագ։ Դնել կրակին, անդադար խառնել, մինչ կարագը կհալվի։ Ավելացնել 1թ․գ․ սոդա։ Առանց եռման աստիճանի հասցնելու՝ հանել կրակից։

Խորը տարայի մեջ կոտրել 4 ձուն, հարել։ Լցնել շաքարավազը, ու հարել այնքան ժամանակ, մինչ կստացվի սպիտակ փրփուր։ Քիչ-քիչ ավելացնել մեղրի ու կարագի խառնուրդը։

Մաղել ալյուրը և աստիճանաբար միացնել չոր և ջրիկ բաղադրիչները։

Տապակը ծածկել յուղաթղթով, լցնել ստացված խմորը։ Հավասարաչափ բաշխել և թխել 18 րոպե՝ 160 ջերմաստիճանի ներքո, նախապես տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելը ստուգել չոփիկով։

Կրեմ․ միացնել թթվասերն ու խտացրած կաթը, հարել։ Ընթացքում ավելացնել նաև կիտրոնի հյութը։

Այժմ կորժը կտրել երկու շերտի, և յուրաքանչյուրը կտրել մեջտեղից, որ ստացվի 4 կտոր։ Անհավասար եզրերը կտրել, փշրել։

Բոլոր շերտերին կրեմ քսել, դնել միմյանց վրա։ Վերջին շերտի վրա լցնել փշուրը։ Առնվազն 2 ժամ պահել սառնարանում։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։