ՈՉ ՈՔ չի հիվանդանում ցրտից. երեխաները պիտի զբոսնեն դրսում, հատկապես ձմռանը

Սառը եղանակից չեն հիվանդանում: Ընդհակառակը, և աշնանը, և ձմռանը մաքուր օդին ժամանակ անցկացնելն օգտակար է և առողջության, և հոգեֆիզիկական զարգացման տեսանկյունից:

Կապ չունի, ամառ է թե ձմեռ. ԵՐԵԽԱՆ ՉՊԵՏՔ Է ԱՄԲՈՂՋ ՕՐՆ ԱՆՑԿԱՑՆԻ ՓԱԿ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ:

Մաքուր օդ և առողջություն

Գոյություն ունի միֆ, որ սառը եղանակը հիվանդացնում է: Բայց իրականում այդպես չէ. բաց միջավայրը նվազեցնում է հիվանդության տարածման հավանականությունը:

Ջեռուցվող տարածքներում, օրինակ դպրոցում կամ մանկապարտեզում, վիրուսներն ու բակտերիաները բազմանում են, հենց դա էլ մեծացնում է վիրուսի փոխանցման հավանականությունը:

????????????????????????????????????

Մաքուր օդին դա բավականին բարդ է, դրա համար էլ մասնագետները ենթադրում են, որ մանկապարտեզի և դպրոցի ցածր դասարանների երեխաները տարվա ցուրտ եղանակին պիտի ժամանակ անցկացնեն մաքուր օդին:

Չնայած, որ այդ շրջանում արևի պակաս է նկատվում, միևնույնն է, քիչ վիտամին D ստանալն ավեի լավ է, քան դրա բացակայությունը:

Զբոսանքի համար իդեալական վայր է այգին: Այնտեղ երեխաները մաքուր օդ են շնչում, շատ շարժվում են և քիչ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի կամ համակարգչի առաջ:

Բայց հիշեք, որ երեխաներին հարկավոր չէ հագցնել դարակում եղած ամբողջ հագուստը: Շատ հարմար է ջրակայուն հագուստը, որպիսի երեխաները կարողանան հանգիստ խաղալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: