«Աղոթքներս տեղ չհասան, երևի լավ մայր չէի, որ Աստված չլսեց աղոթքս»․ Մխիթար Գալեյանի մոր հուզիչ գրառումը

«Աղոթքներս տեղ չհասան, երևի լավ մայր չէի, որ Աստված չլսեց աղոթքս»․ Մխիթար Գալեյանի մոր հուզիչ գրառումը

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը հուզիչ գրառում է կատարել․

«Ախր ուրիշ կերպ եմ սպասել էս օրվան, մեր բակը, լիքը տարատեսակ քաղցրեղենով բացված սեղան, մեծ տորթ հենց իմ պատրաստածը ոնց միշտ ասում էիր, շոմպայն քո շատ սիրելի, լիքը փուչիկներ, զուռնա դհոլ ու ավտոտնակում քեզ սպասող քո մեքենան վրան մի մեծ բանտ խփած ու ամենակարևորը քեզ սպասող քո հարազատները քո ընկերները։

Ցավոք Տղես, դու չեկար, չէ դու եկար, բայց ոչ քո ոտքով, քեզ բերեցին մեր տուն եռագույնով պարուրված, քեզ չտեսա էտպել էլ, չգրկեցի, չշոյեցի գանգուրներդ, չհամբուրեցի զույգ աչքերդ ու չասեցի բարի գալուստ Միխս։

Մեր տանը լիքը մարդ կար, բայց չասեցին բարի գալուստ, այլ ասեցին մինչ հանդիպում։

Տղես հավերժ սպասելու եմ քեզ, սպասելու եմ մեր բաղձալի հանդիպմանը, կներես, կներես, որ մորդ աղոթքները տեղ չհասան, երևի լավ մայր չէի, որ Աստված չլսեց աղոթքս ու խնդրանքս։

Երկրային ու երկնային տարածության մեջտեղում կա մի մեծ զգացմունք․․․ ՀԱՎԵՐԺ ԿԱՐՈՏ․․․»։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։