Ամեն օր ոտքերը 20 րոպեով վեր բարձրացնելու սովորությունը ձեզ կարող է տարօրինակ թվալ։ Steptohealth.ru-ն գրում է, որ այս սովորությունը կարող է ազդել կյանքի որակի վրա։
• Հարկավոր է հիշել, որ, եթե մեջքի հետ կապված որևէ խնդիր ունեք, ապա խորհուրդ չի տրվում կատարել այս վարժությունը։
• Գերադասելի է գոտկատեղի հատվածում բարձ դնել, որպեսզի մարմնի դիրքը հարմար լինի։
• Ոտքերը դրեք պատին, իսկ ձեռքերը բացեք մարմնի լայնությամբ։ Դրանք պետք է հանգիստ դիրքում լինեն։
• Այս դիրքում բավարար է մնալ 15-20 րոպե։
Ոտքերը վեր բարձրացնելու 5 առավելություն
1. Օգնում է թեթևացնել ոտքերի այտուցվածությունը։ Ոտքերի այտուցվածությունը կապված է արյան վատ շրջանառության հետ։ Հարկավոր է հասկանալ, թե որն է այս երևույթի առաջացման պատճառը։
• Դա երբեմն կապված է երիկամների, սրտի աշխատանքի խանգարման, ավելորդ քաշի, որոշակի դեղամիջոցների օգտագործման, ինչպես նաև սնունդի հետ։
• Կարևոր է հասկանալ խնդրի պատճառը և լուծել այն։ Հակառակ դեպքում հետևանքների դեմ պայքարելն անիմաստ է։ Այս վարժությունը կարող է թերապիայի հրաշալի լրացում դառնալ, այն զգալիորեն կթեթևացնի վիճակը։
• Ոտքերը վեր բարձրացնելը նպաստում է օրգանիզմում հեղուկի նորմալ տեղաշարժին, որը երբեմն կարող է խոչընդոտել արյան նորմալ շրջանառությանը։
2. Պայքարում է հոգնած ոտքերի սինդրոմի դեմ։ Ոտքերը վեր բարձրացնելը ոտքերի լարվածությունից ազատվելու լավագույն միջոցներից մեկն է։ Օրվա ավարտին ոտքերը հոգնում են, իսկ այդ 20 րոպեները կօգնեն հանգստացնել դրանք։
3. Լավացնում է նյութափոխանակությունը։ Եթե ոտքերը գլխից վերև են գտնվում, դա նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակման դեմ պայքարին, լավացնում է նյութափոխանակությունը։ Այս վարժությունը նպաստում է աղիների անցանելիությանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում է սննդարար նյութերի՝ ավելի լավ յուրացմանը։ Սա կարող է օգնել նաև ազատվել փորկապությունից և վերականգնել ներքին հավասարակշռությունը։
4. Թուլացնում է նյարդային համակարգը։ Մարմնի այս դիրքն օգնում է նաև վերականգնել շնչառությունը։ Այն թույլ է տալիս ավելի շատ օդ ներշնչել, ինչը հանգեցնում է առավել հանգիստ և ռիթմիկ շնչառության։ Սա իր հերթին՝ բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վիճակի վրա՝ ազատում է մկանային լարվածությունից։
5. Հնարավորություն է տալիս հոգեբանական հանգստության հասնել։ Փորձեք կատարել այս վարժությունը. այն ընդամենը 20 րոպե կպահանջի. միանգամից ֆիզիկական հանգստություն կզգաք, ինչը կհանգստացնի նաև միտքը։