Սառը եղանակն իր հետ միշտ բերում է տհաճ հիվանդություններ: Աշնանն ու ձմռանը հաճախ ենք գանգատվում հարբուխից, բարձր ջերմությունից, հազից: Հատկապես վերջինը երբեմն շատ է ձգձգվում ու օր ու գիշեր հանգիստ չի տալիս:
Դեղատներում կան բազմաթիվ պրեպարատներ, որոնք ստեղծված են հազի դեմ պայքարի համար: Բայց ինչի համար գումար ծախսել, եթե կարող եք բուժվել ավելի հասանելի, մատչելի ու բնական միջոցներով:
Ահա լավագույն միջոցները հազի դեմ
Սև բողկ և մեղր
Վերցնել միջին չափի 1 հատ սև բողկ, կտրել միջուկը, մեջը մի քիչ մեղր լցնել ու սպասել մի քանի ժամ: Բողկից հյութ դուրս կգա, որն էլ պետք է խմել օրական 3 անգամ՝ մեծերին 2ճ.գ., իսկ 4-14 տարեկան երեխաներին՝ 1 ճ.գ. չափաբաժնով:
Արմավի թուրմ
Հազի դեպքում շատ օգտակար է արմավը: 10 հատիկ եփել կես լիտր ջրի մեջ՝ մոտ կես ժամվա ընթացքում, իսկ հետո քամել: Խմել հեղուկը տաք վիճակում՝ երկու օրվա ընթացքում: Եթե կաթ ունեք, կարող եք արմավը դրա մեջ եփել: 6-7 հատիկ արմավին անհրաժեշտ է 200մլ կաթ:
Չամիչ ու կաթ
Այս միջոցն օգնում է անգամ ամենաուժեղ հազի դեպքում: Վերցրեք 30գ չամիչ, 45 րոպեով թողեք եռացրած, արդեն սառած ջրի մեջ: Այնուհետև քամեք ջուրը և կերեք չամիչը քնելուց առաջ, և հետն էլ տաք կաթ վայելեք:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։
Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը