Տատիկը հենց այնպես չի պահի երեխաներին, ինձ գումար պիտի տաք․․․ Մորիցս վերջնական հիասթափվել եմ․․․

Ես ու ամուսինս ապրում ենք Երևանում, բայց ես ծնվել ու մեծացել եմ փոքր քաղաքում։ Հայրս էլ չկա, իսկ մայրս դեռ միայնակ ապրում է նույն տանը։ Ամուսնուս ծնողները, ցավոք սրտի, ողջ չեն։ Ու միակ մարդը, ում հաճախ ենք հյուր գնում, մայրիկս է։

Հայրս հեռացավ կյանքից մոտ 1 տարի առաջ։ Բնականաբար, մորս համար դա մեծ հարված էր։ Որքան հնարավոր էր աջակցում էի նրան, գրեթե ամեն շաբաթ գնում էինք նրան տեսության։ Ի վերջո նա իր մեջ ուժ գտավ, ոտքի կանգնեց, անգամ աշխատանքի վերադարձավ։ Նա ամբողջ կյանքում դպրոցում է աշխատել, մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Հիմա քիչ ժամեր ունի, բայց շատ է սիրում նոր սերունդի հետ կոմունիկացիան ու հաճույքով է գնում գործի։

пожилая учительница

Իմ երեխաների ու մորս միջև աննկարագրելի կապ կա։ Երեխաներս ամեն օր հարցնում էին, թե երբ ենք գնալու տատիկի տուն, ու դա ինձ ժամանակի ընթացքում սկսեց տխրեցնել։

Բանն այն է, որ 100-110 կիլոմետր գնալն ու այդքան էլ վերադառնալը հեշտ չէ։ Մեքենա ունենք, բայց շատ մեծ գումար է պահանջվում ամսական 4-5 անգամ գնալ-գալու համար։ Դրա համար էլ ես ու ամուսինս խոսեցինք ու որոշեցինք, որ մայրիկիս պիտի բերենք մեր տուն։ Ունենք ազատ սենյակ, ամուսինս զոքանչի հետ շատ լավ է լեզու գտնում։

комната

Տխրում եմ այն մտքից, որ մայրս ամբողջ օրը միայնակ է։ Ես ուզում եմ, որ նա իրեն լավ զգա, լինի հարազատների սիրով շրջապատված։

Ես ակնկալում էի, որ պիտի պատմեմ մորս մեր որոշման մասին, իսկ նա ուրախ-ուրախ համաձայնվի, չէ որ մենք ունենք բարեկեցին կյանքի համար բոլոր պայմանները։ Սակայն երբ գնացինք նրա տուն ու առաջարկեցինք, նա մտածելու ժամանակ խնդրեց։

1 շաբաթ անց զանգեց ու ասաց, որ պատրաստ է ամեն ինչ թողնել ու գալ, սակայն ունի պայմաններ։ Առաջինը, նա չի ուզում դառնալ մեր տան աշխատողը, այնպես որ կենցաղային գործերով չի զբաղվելու։

телефонный разговор

Եվ երկրորդը, մենք պիտի իրեն վճարենք՝ թոռների հետ մնալու համար։

Տատիկի դաստիրակությունը անվճար չէ, -ասաց մայրս ու ծիծաղեց․․․

Շոկի մեջ էի։ Երեկոյան պատմեցի ամուսնուս, իսկ նա այնքան բարկացավ։ Ասաց, որ մայրս շահամոլի մեկն է ու ինքն արդեն դեմ է զոքանչի՝ մեր տուն տըեղափոխվելուն։

Գնացի սենյակ, նայեցի նոր անկողնային պարագաներին, որը մի քանի օր առաջ էի մեծ սիրով ընտրել ու գնել, պատրաստվել մորս գալուն․․․ Արտասվեցի․․․

Արդեն 15 օր չեմ խոսել մորս հետ, ցանկություն էլ չունեմ․․․ Երեխաներս հարցնում են՝ երբ ենք նորից գնալու տատիկին հյուր, իսկ ես չգիտեմ՝ թե ինչ պատասխանեմ․․․

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։