Բազուկը համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը: Այն սիրված է ոչ միայն մեր երկրում, այլ գրեթե ողջ աշխարհում:
Առաջարկում ենք բազուկով պարզ, բայց շատ համեղ ու օրիգինալ աղցանի բաղադրատոմս:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- բազուկ՝ 500գ
- ձեթ՝ 60մլ
- սխտոր՝ 4 պճեղ
- քունջութ՝ 1ճ.գ.
- կարմիր կծու պղպեղ՝ 1/4թ.գ.
- աղ՝ 1թ.գ.
- սև աղացած պղպեղ՝ 1/4թ.գ.
- համեմի սերմ՝ 1թ.գ.
- շաքարավազ՝ 2թ.գ.
- քացախ 9%՝ 2 ճ.գ.
Պատրաստման եղանակ.
Բազուկը մաքրել, մանրացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով: Պարտադիր քամել դուրս տված հյութը, ավելացնել քացախն ու շաքարավազը: Թողնել, որ կես ժամ մարինացվի:
Այդ ընթացքում մանրացնել համեմի սերմը՝ փշուրի վերածելով, խառնել սև ու կարմիր պղպեղի հետ: Սխտորի կտորները մանր կտրատել, տապակել ձեթով՝ մինչ ոսկեգույն դառնալը:
Սխտորին ավելացնել համեմունքների խառնուրդը, խառնել: Տապակած սխտորը լցնել բազուկի վրա, ավելացնել աղը, քունջութը, խառնել ու պահել սառնարանում 4 ժամ:
Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը