Դավիթ Սարգսյանը մասնակցել էր սեպտեմբերյան ռազմական գործողություններին

Դավիթ Սարգսյանը մասնակցել էր սեպտեմբերյան ռազմական գործողություններին

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված19-ամյա Դավիթ Սարգսյանը Արագածոտնի մարզի Կոշ գյուղից էր։ Երկու օրից կլրանար նրա ծառայության մեկ տարին։

Նա ընտանիքի ավագ զավակն է։ Երկու եղբայր և մեկ քույր ունի, եղբայրներից մեկն օրեր առաջ է զորակոչվել բանակ։

Դավիթը մասնակցել էր սեպտեմբերյան ռազմական գործողություններին։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։