«Իրավունք ունեմ կասկած ունենալու, որ սա ադրբեջանական հերթական դիվերսիան եղած լինի». Նաիրա Զոհրաբյան

«Իրավունք ունեմ կասկած ունենալու, որ սա ադրբեջանական հերթական դիվերսիան եղած լինի». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «ԳՆԱ՛ էլի, ԳՆԱ՛
Ողջ-ողջ այրվել, զոհվել է 15 զինծառարող
Այսօր, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 15 զինծառայող, 3 զինծառայողների վիճակը գնահատվում է ծայրահեծ ծանր։
Լավ, էլ ի՞նչ պիտի լինի, որ դուք հասկանաք՝ ձեր իշխանության ամեն օրը մահ է, ցավ, դժբախտություն։
Ու ես իրավունք ունեմ լեգիտիմ կասկած ունենալու, որ սա ադրբեջանական հերթական դիվերսիան եղած լինի։
Արա, ԳՆԱ՛ էլի, ԳՆԱ՛»։
Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան

Понравилась статья? Поделиться с друзьями: