Բազուկ՝ կորեական ձևով… Աննկարագրելի համեղ, ախորժելի աղցան

Բազուկը համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը: Այն սիրված է ոչ միայն մեր երկրում, այլ գրեթե ողջ աշխարհում:

Առաջարկում ենք բազուկով պարզ, բայց շատ համեղ ու օրիգինալ աղցանի բաղադրատոմս:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • բազուկ՝ 500գ
  • ձեթ՝ 60մլ
  • սխտոր՝ 4 պճեղ
  • քունջութ՝ 1ճ.գ.
  • կարմիր կծու պղպեղ՝ 1/4թ.գ.
  • աղ՝ 1թ.գ.
  • սև աղացած պղպեղ՝ 1/4թ.գ.
  • համեմի սերմ՝ 1թ.գ.
  • շաքարավազ՝ 2թ.գ.
  • քացախ 9%՝ 2 ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Բազուկը մաքրել, մանրացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով: Պարտադիր քամել դուրս տված հյութը, ավելացնել քացախն ու շաքարավազը: Թողնել, որ կես ժամ մարինացվի:

Այդ ընթացքում մանրացնել համեմի սերմը՝ փշուրի վերածելով, խառնել սև ու կարմիր պղպեղի հետ: Սխտորի կտորները մանր կտրատել, տապակել ձեթով՝ մինչ ոսկեգույն դառնալը:

Սխտորին ավելացնել համեմունքների խառնուրդը, խառնել: Տապակած սխտորը լցնել բազուկի վրա, ավելացնել աղը, քունջութը, խառնել ու պահել սառնարանում 4 ժամ:

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։