Մայրը Հայաստան գալ չի կարողանում, հայրը հրաժարվել է քաղաքացիությունից

Մայրը Հայաստան գալ չի կարողանում, հայրը հրաժարվել է քաղաքացիությունից

«Հրապարակ»-ը գրում է․ Զոհված զինծառայող Գագիկ Բարսեղյանի ազգականուհին «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ եղբայրը Գերմանիայից ժամանել էր Հայաստան՝ զինվորական պարտքը կատարելու:

Երիտասարդի ծնողներն այժմ Գերմանիայում են, հայրն այսօր լուրն իմանալուն պես հրաժարվել է Գերմանիայի քաղաքացիությունից, իսկ ահա մայրը ոչ մի ձևով Հայաստան գալ չի կարողանում։ Զոհվածի ազգականուհին նաև հավելեց հետևյալը.

«Մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Սա աններելի դեպք է, որի հետ մենք չենք հաշտվի երբեք: Միշտ սպասելու ենք նրան», — ասաց նա:

Նշենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

15 ժամկետային զինծառայողներ հրդեհի պատճառով զոհվել են:

Понравилась статья? Поделиться с друзьями: