Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, այնուհետև նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գիշերը ժամը 02։00-ին Երևանի Բաղրամյան պողոտայում իրականացնում են «Ձկնիկ, լող տուր, լող արա, դրսի որսը թող արա. իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» օպերացիա։
Բաղրամյան պողոտայից դեպի ժողովրդին հայտնի «Օբելիի թունել» տանող ճանապարհահատվածում Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները կանգնեցնում են Հայկ Բ․-ի «յաշիկը» և վարորդը, իջնելով ավտոմեքենայից, ինչ-որ բան է կուլ տալիս։

Արդեն հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին է ներկայացնում նրա իրերը, որոնք հայտնաբերվել են հագուստի գրպաններից, և այնտեղ լինում է նաև թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հայկ Բ․-ի մայրը ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատակից է։