«Իմ ապեր․ քուրդ քո ուզածի պես ա մնալու»․ հրդեհից զոհված Արամ Մանուկյանի քրոջ հուզիչ գրառումը

«Իմ ապեր․ քուրդ քո ուզածի պես ա մնալու»․ հրդեհից զոհված Արամ Մանուկյանի քրոջ հուզիչ գրառումը

Ազատ գյուղում ողբերգական հրդեհից զոհված Արամ Մանուկյանի քույրը՝ Մելինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ ապեր, Իմ Արամուս

Քուրդ քո ուզածի պես ա մնալու, միշտ մնալու ա քո մեծ ախպերը, որ մամայիդ փրկի:

Չկասկածես։

Ես կամ, ես երկուսն եմ կրում իմ հոգում, քեզ էլ եմ կրում

Դու երկնային կյանքդ վայելիր

Իմ Արամուս

Իմ չվերականգնվող հարստություն»:

Նշենք, որ Արամ Մանուկյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր 17:00-ին, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում:

Հուղարկավորությունը տեղի կունենա նույն եկեղեցուց՝ հունվարի 23-ին, ժամը` 13:00-ին, դեպի Վանաձորի զինվորական պանթեոն:

Понравилась статья? Поделиться с друзьями: