Կինը երբեք չի կարող լինել քեզ այնքան հարազատ, որքան մայրը. Ի՞նչ է ակնարկում Մգեր Արմենիա

Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ է համացանվում ակտիվորեն քննարկվում է երգիչ Մգեր Արմենիայի ամուսնալուծության վերաբերյալ լուրը:

Starnews-ը նկատել էր, որ զույգը միմյանց չի հետևում ինստագրամյան էջերում և չի հրապարակում համատեղ լուսանկարներ:

Տվյալ թեմայի վերաբերյալ Մհեր Արմենիան հերքում էր ներկայացրել` իր  ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Երեկվանից հետևում եմ սոցցանցերում իմ և իմ ընտանիքի վերաբերյալ կեղծ լուրերին:

Կուզենամ ասել հետևյալը.

Լավ կլիներ մտածեիք, թե ինչպե՞ս բաժանեցին ձեզ իրարից, ինչպե՞ս բաժանեցին Արցախը Հայաստանից, ինչպե՞ս բաժանեցին Հայ Ժողովրդին իրարից, ինչպե՞ս մնացին հազարավոր հայ ընտանիքեր առանց հայրերի և եղբայրների, ինչպե՞ս բաժանեցին ձեզ սևերի ու սպիտակների, և ի վերջո ինչպե՞ս բաժանեցին ձեզ Աստծուց:Ես ամուսնալուծված չեմ և մտադրություն չունեմ ձեզ չարակամներիդ երջանկացնելու….»:

Հետաքրքրականն այն է, որ ամուսնալուծությունը հերքող Մհերը վերջին օրերին այնպիսի հրապարակումներ է անում, որոնք ևս փաստում են այն, որ երգչի անձնական կյանքում ամեն բան այնքան էլ հարթ չէ:

Նա անընդմեջ հրապարակումներ է անում` համեմատելով մոր և կնոջ սերերը: Մհերը անընդհատ ուզում է հասկացնել իր հետևորդներին, որ չի կարելի կնոջը մորից ավել դասել, քանի որ կինը երբեք չի կարող լինել այնքան հարազատ, որքան մայրը:

starnews.am

 

Понравилась статья? Поделиться с друзьями: