Վերջերս տատիկս ինձ հյուր էր եկել և նկատեց, որ սենյակային բույսերս վատ վիճակում են: Այդ ժամանակ էլ նա պատմեց մի անսովոր, բայց փորձված հնարքի մասին: Այժմ դրա շնորհիվ կարողանում եմ պաշտպանել ծաղիկներիս, և նույնիսկ ցուրտ եղանակը դրանց վրա չի ազդում:
Այս հնարքն ունի մի շարք առավելություններ: Բացի արդյունավետ լինելուց, այն նաև անվճար է: Ոչ մի ավելորդ ծախսեր չեք անելու՝ պարարտանյութը պատրաստելու համար:
Այսպիսով, մեզ պետք է.
- 1 լիտրանոց տարա
- սոխի կեղև
- եռման ջուր
Ինչպես պատրաստել.
Սոխի կեղևը լցնել տարայի մեջ, եռման ջուր ավելացնել ու թողնել, որ այն թրմվի: Երբ լուծույթը դառնա շագանակագույն, նշանակում է, որ սոխի կեղևը ջրին է փոխանցել իր օգտակար հատկությունները:
Պատրաստի հեղուկը պահել չի կարելի, քանի որ այն ունի շատ կարճ պահպանման ժամկետ: Այսինքն, երկար ժամանակ մնալու դեպքում, թուրմը կթթվի և տհաճ հոտ կունենա: Բնականաբար, այդ դեպքում կզրոյանա նաև դրա օգտակարությունը:
Լուծույթը խառնեք ջրի հետ՝ 1:2 հարաբերակցությամբ և ջրեք ծաղիկները: Լուծույթը պիտի լինի թեևակի գոլ:
Օգտագործեք նման պարարտանյութ ամսական 1-2 անգամ:
Կարևոր է իմանալ, որ սոխի կեղևը հարուստ է տարատեսակ վիտամիններով և միկրոտարրերով, որոնք բարենպաստ են ազդում բույսերի աճի վրա: