Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը Ինստագրամյան իր էջում ամուսնու` դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել` շնորհավորելով նրա տարեդարձը։
Հրապարակած տեսանյութում Սոֆյան ներառել է լուսանկարներ առօրյայից, աշխատանքից, ինչպես նաև իրենց հարսանիքից։
«Տարեդարձդ շնորհավոր, իմ միակ», – հրապարակումը կարճ մակագրել է դերասանուհին։
Հիշեցնենք՝ զույգն ամուսնացած է և ունի մեկ որդի։
Նշենք, որ ամեն տարի Սոֆյան յուրահատուկ շնորհավորանք է գրում ամուսնուն և ջերմ խոսքերով նրա տարեդարձը շնորհավորում:
Նշենք, որ Սոֆյան հաճախ է ընտանեկան ֆոտոշարքեր իրականացնում : Հաճախ նա հոլովակներ է հրապարակում`ցույց տալով, թե ինչպես է Աշոտը խաղում երեխայի հետ։