Որ սենց գնա, լրիվ կորցնում ենք․ Կարեն Ջալավյան (Քյոխ)
Այսօր Քյոխի՝ լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանի ծննդյան օրն է:
MediaHub.am-ը զրուցել է նրա հետ՝ հասկանալու, թե ինչ ցանկություն ունի հրամանատարը, և ինչպիսի՞ հայրենիք է մաղթում իրեն ու հայ ժողովրդին։
— Պարոն Ջալավյան, Ձեր ծննդյան օրն է, ի՞նչ ցանկություն ունեք այսօր։
— Խաղաղություն ու անկախություն։ Որ անկախ լինեինք, հարց կորոշեինք։
— Իսկ այդ անկախությանը կարո՞ղ ենք հասնել մեր բանակի միջոցով։
— Ժամանակը ցույց կտա։
— Բայց Դուք, որպես հրամանատար, ի՞նչ եք կարծում։
— Շատ դժվար հարց է։ Բայց ուզում եմ, որ մեր անկախությունը կարողանանք պահել, մեր երկրի սահմանները կարողանանք անառիկ պահել։ Որ սենց գնա, լրիվ կորցնում ենք։