Ձեզ ենք ներկայացնում պարզ և էժան բաղադրատոմս, որը կարող է երկար ժամանակով ազատել հարբուխի նշաններից:
Այս միջոցով բուժվում է նույնիսկ քրոնիկական հարբուխը: Այս բաղադրատոմսն արդեն ավելի քան 10 տարվա է:
Այս միջոցը բուժում է արագ, անվտանգ և երկար ժամանակով:
Սկսում ենք բուժվել՝
Առաջին փուլ՝ քթի լվացում սոդայի լուծույթով
Պատրաստում ենք լուծույթ՝ 1 թ/գ սոդա՝ 1 բաժակ ջրի համար: Բժիշկն ինձ ասում էր քիթս ափով լվալ՝ ջուրը ամեն քթանցքով հերթով ներս քաշելով և բերանով թքելով: Բայց հիվանդ ականջիս պատճառով այդ միջոցն անընդունելի է՝ ջուրը հասնում էր միջին ականջ, և բորբոքում էր սկսվում:
Ես այդ նպատակով հատուկ թեյնիկ եմ հատկացրել և քիթս լվանում եմ յոգերի մեթոդով: Պրոցեդուրայից հետո անհրաժեշտ է քիթը լավ սրբել: Սովորաբար լվալուց հետո քթից ուժեղ արտադրություն է լինում 5-10 րոպեով: Հետո կարելի է անցնել երկրորդ փուլին:
Երկրորդ փուլ՝ քթըմպանները ստրեպտոցիդով փոշոտում
Ստրեպտոցիդի կոճակը մանրացնում ենք, մինչև փոշի դառնա, և ամեն քթանցքով հերթով ներս ենք քաշում փոշին: Փոշին պետք է այնպես ներշնչել, որ այն նաև կոկորդին հասնի: Մեկ կոճակը բավարարում է 3-4 պրոցեդուրայի համար: Այսպիսի բուժում անում են օրը առնվազն 6 անգամ առաջին 3-4 օրերին, իսկ հետո հարբուխն ընդհանրապես դադարում է: