ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈՒՆՎԱՐԻ 30

ԽՈՅ

Դուք շաբաթը հրաշալի տրամադրությամբ կսկսեք: Նրա առաջին օրերը հաջող կդասավորվեն, ուրախության բազում առիթներ կբերեն: Հավանական են դրական փո փոխություններ գործնական ոլորտում: Չի բացառվում, որ ձեր գիտելիքներն ու կարողությունները անսպասելի օգտակար լինեն բոլորին,և դուք կկարողանաք դրա վրա գումար աշխատել: Շահավետ գործարքներ կնքելու շանս էլ կլինի:Շաբաթվա կեսը հրաշալի կլինի գործերում նախաձեռնող լինելու համար:Փորձեք իր ագործել ձեր նոր գաղափարները կամ վերադառնալ այն ծրագրերին, որոնք նախկինում կյանքի կոչել չի ստացվել: Ամեն ինչ նույնիսկ սպասվածից լավ կստաց վի:Իսկ ահա շաբաթվա վերջին օրերին դրական միտումների ազդեցությունն առավել նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Կհեշտանա մտերիմների հետ լեզու գտնելը, ընկերներն ու սիրելին էլ բաց չեն թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:

ՑՈՒԼ

Արժե շտապել, քանի որ շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ է լինելու, հարմար է լինելու ամենատարբեր գործերի համար: Լավ կանցնեն նույնիսկ այն գործնա կան հանդիպումները, որոնցից ոչ մի յուրահատուկ բան չէիք սպասում: Հավանական են համագործակցության առաջարկներ: Որոշ Ցուլեր մարդկանց հետ լեզու գտնելու և բոլորի վրա լավ տպավորություն թողնելու ունակության շնորհիվ կգտնեն հենց այն աշխատանքը, որի մասին վաղուց էին երազում:Ժամանակի ընթ ացքում դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի, իսկ իրադարձություններն էլ կսկսեն ուզածից դանդաղ զարգանալ:Համբերությամբ զինվեք, աշ խատեք ռիսկի չդիմել ու խուսափեք չմտածված արարքներից: Զգույշ գործելով՝ դուք ավելի արագ կհասնեք նպատակին: Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն հաճելի անակնկալներով: Այդ հատվածում հավանական են նաև նորություններ, որոնք կարևոր կլինեն և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Ընտանիքում չեն բացառվում երկար սպասված փոփոխությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ է լինելու աշխատանքի համար: Ինչքան բարդ լինեն ստանձնած գործերը, այնքան մեծ կլինեն դրանցում հաջողության հասնե լու շանսերը: Արժեքավոր տեղեկատվություն ու գիտելիքներ ստանալու հնարավորություն կլինի, որոնք էլ շուտով օգտակար կլինեն ձեզ: Շատ Երկվորյակնե րի պետք կգա ուրիշի փորձը: Վատ մի զգացեք հարցեր տալուց, եթե հայտնվեք մի մարդու կողքին, որը կարող է շատ բաների մասին պատմել:Շաբաթվա երկրո րդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հետաքրքիր գործերով զբաղվելու, անսովոր վայրերում լինելու հնարավորություն կլինի: Ընկերներն ու մյուս մտերիմնե րը հաճույքով կմիանան ձեզ: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են հեռվից լավ նորություններ: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրե րի վրա, կհուշեն, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել:

ԽԵՑԳԵՏԻՆ

Շաբաթվա սկիզբն անհանգիստ կլինի: Այդ հատվածում շատերը ձեր օգնության կարիքը կունենան: Չի բացառվում ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը ուրիշների խնդիրների լուծմամբ զբաղվելու համար, և դա ձեզ հազիվ թե ուրախացնի: Սակայն շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք կվերադառնաք նրան, ինչը կարևոր և ուշադրության արժանի եք համարում:Հավանական են նոր ծանոթություններ, անսովոր հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կօգնեն նորովի նայել նրան, ինչը սովորական է թվացել: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություն ների սկիզբը, որոնք դուք շատ կգնահատեք:Ողջ շաբաթվա ընթացքում արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Հնարավոր են չծրագրված ծախսեր, որոշ Խեցգետիններ պիտի չնախատեսված գնումներ անեն: Մի շտապեք, ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ճիշտ տարբերակն ընտրելու համար:

ԱՌՅՈՒԾ

Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Սա շատ բարենպաստ շաբաթ է լինելու նոր գործերի, լուրջ ու մասշտաբային նախագծերի համար: Եթե կենտրոնա նաք աշխատանքի վրա, ապա անպայման դրանցում նշանակալի հաջողությունների կհասնեք: Եվ դրանք աննկատ չեն մնա: Ձեր հաղթանակներին ուշադրություն կդ արձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Շուտով դուք նրանցից հետաքրքիր առաջարկներ կստանաք:Կարող եք լուծել կազմակերպչական հարցերը, զբաղ վել փաստաթղթերի ձևակերպմամբ. այդ ամենը ջանքեր չի պահանջելու: Հավանական է ձեզ համար հաջողությամբ լուծվեն դատական դիմակայություններն ու ու նեցվածքի հետ կապված վեճերը:Շաբաթվա վերջին օրերին աշխատեք չհոգնել: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում պիտի հանգստանաք ու վերականգնեք ուժերը: Կուտակված հոգնածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա:

ԿՈՒՅՍ

Շաբաթը շատ հաջող կսկսվի: Կարևոր գործերը մի հետաձգեք. դրանք անելը հիմա է ամենահեշտը լինելու: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությա մբ դուք կլուծեք բարդ հարցերը, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ նախկինում շատերն անհաջողության են հանդիպել: Չի բացառվում պետք լինի արագ նոր բան սովորել: Լուրջ դժվարություններ չեն առաջանա, դուք ամեն բան ոտքի վրա կյուրացնեք:Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի, բայց լուրջ խնդիրներ դուք մեկ է չեք ունենա: Դուք կնկատեք, որ շատ գործերի ընթացքը դանդաղել է, առօրյա խնդիրները լուծելն էլ՝ դժվարացել: Մի հուսահատվեք, քանի որ այս շրջանը երկար չի տևելու, շուտով ամեն ինչ դեպի լավը կփոխվի:Շաբաթվա վերջին օրերը անակնկալներով լի կլինեն: Դուք կզգաք աստղերի աջակցությունը, կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել արագ հաջողության հասնելու համար: Հավանական են պիտանի ծանոթութ յուններ:

ԿՇԵՌՔ

Ինչ-որ բանի համար լուրջ անհանգստանալու կարիք չկա. դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ է լինելու: Սակայն շաբաթվա սկզբին ամենատպ ավորվող Կշեռքներին կնյարդայնացնեն մանրուքները: Նշանի ներկայացուցիչների համար դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, հատկապես մեծ հա մբերատարություն են պահանջելու կոլեգաների և գործընկերների հետ շփումները: Բայց դուք նկատելի հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ ինքնուր ույն կգործեք: Պետք կգա նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու, ոտքի վրա ճիշտ որոշումներ ընդունելու ունակությունը:Շաբաթվա երկրորդ կեսը բարեն պաստ կլինի այն Կշեռքների համար, որոնք զբաղված են ստեղծագործելով: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն, կկարողանաք իրագործել ավելի վաղ մտածածը: Ձեր տաղանդներին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք նախկինում չեն նկատել դրանք: Դուք ոչ միայն նվիրված երկրպագուներ, այլև համախոհներ կգտ նեք, որոնց վրա կարող եք հույս դնել:

ԿԱՐԻՃ

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Շատ Կարիճներ հնարավորութ յուններ կտեսնեն, որոնք նախկինում չեն նկատել, օրինակ՝ նախասիրությունը եկամուտների աղբյուրի վերածելու եղանակ կգտնեն:Նշված հատվածը շատ բարե նպաստ կլինի նաև շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, կընկերանաք նրանց հետ, ում հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք: Չի բացառվում անսովոր ու վառ ռոմանտիկ պատմության սկիզբը: Վտանգ կա, որ սիրուց կորցնեք գլուխը:Շաբաթվա երկրորդ կեսը այլ կլինի: Այդ հատվածում լավ է ինքնուրույն գործեք. այդպես ավելի արագ կհասնեք դրված նպատակներին: Ծրագրին հետևել չի ստացվելու, բայց դուք չեք վշտանա, այլ հաճույք կստանաք իմպրովիզներ անելու, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու հնարավորությունից:Արժե զգույշ լինել գումարի հետ. դուք հակված կլինեք այն ծախսել այնպիսի բաների վրա, որոնց կարիքը չունեք: Հավանական են չարդարացված ծախսեր, որոնց համար ավելի ուշ կզղջաք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Շաբաթվա առաջին օրերը հարմար կլինեն աշխատանքի, անսովոր առաջադրանքներ լուծելու համար: Դուք կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել այնտեղ, որ տեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, աջակցել նրանց, ովքեր ժամանա կին ձեզ կարևոր ծառայություններ են մատուցել: Ձեզ համար կարևոր գործնական կապերն ավելի կամրանան, կոլեգաների և գործընկերների հետ տարաձայնութ յուններն էլ կմնան անցյալում: Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները; Դուք ավելի շատ ուշադրություն կհատկացնեք ըն տանեկան գործերին, մտերիմների մասին հոգ տանելուն և մնացած ամեն ինչին: Սակայն աշխատանքային առաջադրանքների մասին մոռանալ էլ չարժե, հակառակ դեպքում ավելի ուշ դժվարությունների կբախվեք: Շաբաթվա վերջին օրերին շատ ուշադիր եղեք ցանկացած փաստաթուղթ կազմելիս, հատկապես՝ եթե դրանք կապ ված են գումարի կամ ունեցվածքի հետ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի բարդ աշխատանքային խնդիրները լուծելու համար: Ձեզ պետք կգա ուրիշներից շուտ արժեքավոր տեղեկատվություն ստանալու, փաստերը վերլուծելու և համադրելու ունակությունը: Եզրահանգումները, որոնց կգաք, բոլորին կզարմացնեն ու ճիշտ կլինեն: Շրջապատողները հետո դեռ շատ կհիշեն ձեր զարմանալի խորաթափանցությունը:Ամեն անգամ հեշտ չի լինելու կոլեգաների և գործընկերների հետ լեզու գտնելը, տանն էլ տարաձայնութ յուններ կլինեն: Սակայն դուք լուրջ կոնֆլիկտներ ու վեճեր թույլ չեք տա: Որոշ ժամանակ կանցնի, և հարաբերությունները կհարթվեն: Իսկ մինչ այդ պետք է փոքրիկ զիջումների գնաք:Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն: Դրանք բարենպաստ կլինեն շփումների և համախոհներ փնտրելու համար: Դուք շատ երի վրա լավ տպավորություն կթողնեք, և դրա համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Նոր ծանոթները հմայված կլինեն ձեզանով, ինչ-որ մեկն էլ առաջին հայացքից կսիրահարվի ձեզ:

ՋՐՀՈՍ

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի կարևոր գործնական հանդիպումների, լուրջ բանակցությունների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք տեսնել ձեր համախոհների շարքում: Կարող եք դիմել պետկազմակերպություններին: Խնդիրներ չեն առաջանա փաստաթղթերը ձևակերպելիս, դուք բոլոր ստորագ րությունները, կնիքներն ու վիզաները ժամանակին կստանաք: Այս օրերը հարմար կլինեն նաև ուսման համար. դուք արագ ամեն ինչ կմտապահեք,առանց դժվար ության կհանձնեք քննությունները: Ավելի ուշ ոչ ֆորմալ շփումների համար բարենպաստ շրջան կգա: Եթե դուք ինչ-որ մեկի հետ վիճել էիք, ապա հիմա կկ արողանաք հաշտվել: Կհաջողվի վերականգնել նախկինում ձեզ համար թանկ կապերը. այստեղ հեռավորությունը խոչընդոտ չի դառնա: Շաբաթվա երկրորդ կեսի համար կարող եք ուղևորություններ ծրագրել: Լավ է, եթե դրանց ժամանակ ձեզ միանան ընկերները կամ մյուս մտերիմները: Բայց եթե նույնիսկ դուք մե նակ ճամփա գնաք, հաստատ չեք ձանձրանալու:

ՁԿՆԵՐ

Շաբաթն սկսեք ամենակարևոր գործերից: Դրանք հրաշալի կանեք. ինտուիցիան կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել, իսկ համառության շնորհիվ դուք սկսածը կես ճանապարհին չեք թողնի: Հավանական են հեռվից լավ նորություններ, ինչպես նաև համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Շատ Ձկնե րի հմայքը կօգնի նոր համախոհներ գտնել, ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Բայց հաճելի ծանոթություններն էլ քիչ չեն լինի, հատկապես եթե որոշեք ձեր աշխատանքի կամ նախասիրության հետ կապված միջոցառումների այցելել:Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի: Սակայն պայմաններն ամեն անգամ ուզածի նման չեն դասավորվի, և դուք պիտի հարմարվեք դրանց: Ոչ բոլոր Ձկներին դա դուր կգա, բայց ինչքան արագ հաղթահարեք հույզերը, այնքան շատ հնարավորություններ կտեսնեք:Շաբաթվա վերջին օրերը դրական փոփոխություններ են խոստանում ամենամտերիմների հետ հարաբերություններում:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։